Աստվածաշունչը կենդանի էՕրինակ
Աստվածաշունչը չի կարող կանգնեցվել
1500-ականներին համարյա ոչ մի լեզվով Աստվածաշունչ չկար։ Միայն լավ կրթություն ստացած կամ հարուստ մարդիկ էին կարող այն ուսումնասիրել եբրայերենով, հունարենով կամ լատիներենով։
Բայց մի գիտնական՝ Ուիլյամ Թինդեյլ անունով, համոզված էր, որ բոլորն են արժանի Սուրբ Գրքին հասանելիություն ունենալ։ Եվ նա սկսեց թարգմանել այն անգլերեն։
Անգլիական իշխանավորները դեմ էին այս մտքին, այդ պատճառով Թինդեյլը փախավ երկրից և մաքսանենգորեն իր թարգմանությունները մտցրեց Անգլիա։ 9 տարի շարունակ Թինդեյլը խուսափեց ձերբակալությունից, քանի դեռ աշխատում էր Աստվածաշնչի առաջին անգլերեն թարգմանության վրա։ Բայց վերջիվերջո, նրան բռնեցին, մեղադրեցին հերետիկոսության մեջ և վառեցին խարույկի վրա։
Բայց երբ Աստված ինչ-որ բանի մասն է՝ ոչինչ չի կարող կանգնեցնել Նրան։
Թինդեյլի զոհը սկիզբ դրեց մի ընդհատակյա շարժման, որը փոփոխություններ էր պահանջում։ Եվ մոտ 100 տարի անց, փոփոխությունը տեղի ունեցավ։ Ջեյմս արքայի Աստվածաշունչը լույս տեսավ, որն իր առաջին տարբերակում հիմնականում հիմնված էր Թինդեյլի աշխատանքի վրա։
Ժամանակի ընթացքում, Անգլիան վերափոխվեց Աստվածաշնչի շնորհիվ։ Վերածնունդ և բարեփոխում տեղի ունեցավ, ծնվեցին միսիոներական շարժումներ և հիմնվեցին կազմակերպություններ, որոնք զբավում էին Աստվածաշնչի թարգմանությամբ։ Սուրբ Գիրքը վերածնեց մի ամբող ազգ, բայց վերածնունդը սկսեց, երբ ընդամենը մեկ մարդ հավատաց, որ բոլորը պետք է հասանելիություն ունենան Աստծո Խոսքին… և նա քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ։
Ինչպե՞ս է Թինդեյլի խիզախությունը ոգեշնչում քեզ։
Այժմ, պատկերացրա, թե ինչի միջով էր անցնում Թինդեյլը, իսկ հետո, խնդրիր Աստծուն, որպեսզի Նա ավելի պարզ դարձնի քո համար, թե ինչ քայլեր պետք է անես, որպեսզի տարածես Սուրբ Գիրքը քեզ շրջապատող մարդկանց հետ։ Մի գուցե դա որևէ մեկին խոսք ուղարկելն է, կամ մի գուցե Աստվածաշնչի թարգմանության պրոյեկտին նվիրաբերելն է։
Ինչ էլ դա լինի, պատկերացրա ինչքան ուրիշ կլիներ քո կյանքը, եթե դու Աստծո Խոսքին հասանելիություն չունենայիր, այնուհետև դարձիր ինչ-որ մեկի կյանքում փոփոխության կատալիզատոր։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Ժամանակների ամենասկզբից, Աստծո Խոսքն ակտիվ կերպով վերականգնում էր սրտեր և մտքեր, և Աստված դեռ չի ավարտել այդ գործը։ Այս հատուկ յոթօրյա ծրագրում, եկեք նշենք Սուրբ Գրքի կյանքեր վերափոխող ուժը ավելի խորն ուսումնասիրելեվ, թե ինչպես է Աստված օգտագործում Աստվածաշունչը պատմության վրա ազդելու և ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերը վերափոխելու համար։
More