Աստվածաշունչը կենդանի էՕրինակ

La Biblia está viva

ՕՐ 5 7-ից

Աստվածաշունչը ճեղքում է խավարը

Սումուն չէր ցանկանում որևէ կապ ունենալ քրիստոնեության հետ: Բայց 2017-ին Սումուի լավագույն ընկերը կիսվեց իր վկայությամբ Նոր Զելանդիայի իր եկեղեցում: Սումուն հայտնվեց նրան աջակցելու համար ... և շարունակեց վերադառնալ: Նա իր կյանքը տվեց Հիսուսին նույն տարում՝ Հնդկաստան տեղափոխվելուց անմիջապես առաջ: 

Առանց քրիստոնեական համայնքի նոր երկրում նոր հավատք ներշնչելը հոգնեցուցիչ էր, և Սումուն ի վերջո այնքան ընկճվեց, որ ամեն օր պայքարում էր անկողնուց վեր կենալու համար:

«Ես այնքան միայնակ էի և ինձ համար իսկապես դժվար էր մարդկանց հետ շփվելը: Ես կորցրեցի իմ ինքնավարության և անկախության մեծ մասը, երբ տեղափոխվեցի Հնդկաստան, և շատ թունավոր մտքեր մտան իմ գլխի մեջ: Բայց միայն երբ ես կարողացա կապվել YouVersion-ի Սուրբ Գրքի հետ, կարողացա փոխել իմ մտածելակերպը»:

YouVersion-ը Սումույին հնարավորություն տվեց կապ պահել այլ քրիստոնյաների հետ և սովորել նրանցից Աստվածաշնչյան ծրագրերի միջոցով։ Եվ 2018թ-ից սկսած, նա ավարտեց դրանցից 428ը։ 

Ցանկացած պահի, երբ Սումուի մոտ հարց էր առաջանում, նա բացում էր իր YouVersion-ի հավելվածը և որոնում էր այդ թեմայով ծրագրեր: Եվ որքան շատ էր նա կարդում ծրագրեր, այնքան ավելի էր մեծանում նրա հավատը: 

«Որոշ օրերի ես սկսում էի 11 ծրագիր` պարզապես ճշմարտության մեջ ընկղմվելու և փորձելու համար: Դա հնարավորություն էր սովորել այն մարդկանցից, ովքեր եղել են ձեր իրավիճակներում և ոգեշնչվել նրանցից: Ես սովորում էի, որ մենակ չեմ իմ պայքարում: Ես կարող եմ լսել մարդկանցից, ովքեր անցել և դուրս են եկել դեպրեսիայից, և դա ինձ օգնեց հասկանալ, որ Հիսուսի հետևորդները նույնպես ունենում են խնդիրներ հոգեկան առողջության հետ»: 

Այժմ, երբ Սումուն իրեն միայնակ, ընկճված կամ մեկուսացած է զգում, նա կարողանում է կառչած մնալ Աստծո խոստումներից և դիմակայել իր բոլոր մտքերին որոնք ուղղված են ընդդեմ իր մասին Հիսուսի ասածներին: 

«Երբեմն, երբ ընկճված ես, քեզ պարզապես բառ է պետք: Հավելվածը «հղում» էր, որն ինձ օգնեց պարզաբանել Աստվածաշունչը և բացահայտել իմ հավատքը: Տեխնոլոգիան այնքան հիանալի գործիք է, որը մենք կարող ենք օգտագործել մեր հավատքի հետ կապ հաստատելու համար: Կարծում եմ, որ ես այստեղ չէի լինի, եթե հնարավորություն չունենայի կապ հաստատել Քրիստոսի միջոցով, քանի որ այդ ժամանակներն իսկապես խավար էին, և Նա լույսի միակ աղբյուրն էր, որ ես ունեի և դեռ ունեմ»:

Աստծո Խոսքի զորության շնորհիվ մեկուսացումը կարող է փոխակերպվել կապի, և անգամ հնարավոր է հույս գտնել դժվարությունների մեջ:

Անդրադառձեք Սումուի պատմությանը, այնուհետև որոշ ժամանակ անցկացրեք Աստծո հետ խոսելով այն ժամանակների մասին, որոնցում եք հիմա: Երբ դա անեք, խնդրեք Աստծուն, որ ձեզ հայտնի, թե որն է ճշմարիտը ձեր իրավիճակի վերաբերյալ, այնուհետև Աստվածաշունչում փնտրեք հույսի և քաջալերանքի խոսքեր: Թույլ տվեք, որ Նրա լույսը ճեղքի ձեր կյանքի ցանկացած խավար։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

La Biblia está viva

Ժամանակների ամենասկզբից, Աստծո Խոսքն ակտիվ կերպով վերականգնում էր սրտեր և մտքեր, և Աստված դեռ չի ավարտել այդ գործը։ Այս հատուկ յոթօրյա ծրագրում, եկեք նշենք Սուրբ Գրքի կյանքեր վերափոխող ուժը ավելի խորն ուսումնասիրելեվ, թե ինչպես է Աստված օգտագործում Աստվածաշունչը պատմության վրա ազդելու և ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերը վերափոխելու համար։

More

Այս Աստվածաշնչյան ծագիրը ստեղծվել և ներկայացվում է YouVersion-ի կողմից։