Աստվածաշունչը կենդանի էՕրինակ

La Biblia está viva

ՕՐ 6 7-ից

Աստվածաշունչը հույս է բերում

Գանան* բարեպաշտ մահմեդական էր, մինչ այն պահը, երբ նա հայտնաբերեցին Հիսուսի կյանքեր վերափոխող զորությունը 2016-ին։ Բայց քրիստոնեության ընդունումից հետո, նա լքվեց իր ընտանիքի և համայնքի կողմից, նրանից խուսափում էին և հեռանում։ Ինչ-որ պահի նրանից խլեցին իր երեխաներին և տարան այլ երկիր։

Եվ չնայած Գանան հրաժարվում էր Հիսուսին ուրանալուց, նա հասկացավ որ չունի հիմք, որի շնորհիվ կարող է աճել իր հավատքի մեջ։ Միայնակ և դեպրեսիայի մեջ նա անգամ փորձեց ինքնասպան լինել։ Բայց մի օր նա հանդիպեց մի մարդու, ով ներբեռնեց YouVersion-ը նրա հեռախոսի մեջ։

Ամենասկզբում Գանան հետաքրքրված չէր, բայց հետո նա սկսկսեց կարդա «Օրվա խոսքը» բաժինը, որպեսզի կարողանա ամեն օր մտորումներ անի իր նշանակության մասին և օգտագործի դա, որպես իր ամենօրյա ուղեկցորդ։ Ժամանակի ընթացքում տեղի ունեցավ մի անհավանական բան…

«Խոսքերը կենդանացան և բնակվեցին իմ մեջ։ Դրանք սովորեցրեցին ինձ ինչպես առողջ հարաբերություններ ունենալ մարդկանց հետ, և օգնեցին ինձ վերականգնվել իմ դեպրեսիայից։ Չնայած ես լքված էի, ես հարմարավետ էի ինձ զգում ամեն անգամ այդ խոսքերը կարդալիս։ Ամեն անգամ, երբ կարդում եմ օրվա խոսքը, ինչ-որ հատուկ ձևով այն ինձ բարձրացնում է և հույս է տալիս։ Դա նույնն է ասես Աստված անձամբ ամեն օր հետս խոսում է։»

Գանան այժմ հնարավորություններ է փնտրում, որպեսզի ամենուրեք կիսվի օրվա խոսքով։ Նա դրանք օնլայն հարթակներում է տեղադրում, որպեսզի քաջալերի իր համայնքին, և խոսում է Սուրբ Գրքի մասին աշխատանքի վայրում իր աշխատակիցների և հաճախորդների հետ։

Նրա պատմությունն ուղղակի մեկ օրինակ է այն մասին, թե ինչ կարող է անել Աստծո Խոսքը մեր կյանքում։ Իրավիճակները կարող են փոխվել, զգացմունքները կարող են տատանվել, մարդիկ կարող են մեզ հիասթափեցնել կամ լքել, բայց Աստծո խոսքը մնում է հավիտյան։ Եվ դրա պատճառով, մենք կարող ենք ունենալ խաղաղություն և հույս, որոնք գերազանցում է մեր հանգամանքները։ Քանի որ, երբ մենք թողնում էն, որպեսզի Աստծո Խոսքը մտնի մեջ սրտերի մեջ, այն մնում է այնտեղ։

Այսօր, խնդրիր Աստծուն, որպեսզի նա բերի Իր Խոսքը քո կյանքի մեջ, այսպես աղոթելով.

Տեր, Դու ես ինձ ստեղծել և Դու ինձ գիտես։ Միայն դու ունես զորություն, իմ կյանքը փոխելու։ Եվ այսօր ես խնդրում եմ Քեզ, որպեսզի իմ կյանքը Քո խոսքով ուղղես։ Կապ չունի ինչի կհանդիպեմ, ինձ իմաստություն տուր իրապես Քո Խոսքի մեջ մնալու համար, որպեսզի կարողանամ հռչակել Քո ճշմարտությունը և սիրել մարդկանց, ում Դու իմ կյանքի մեջ կբերես։ Օգնիր, որպեսզի իմ հավատքի արմատները խորանան, իսկ ես Քեզ մոտենամ ավելի շատ։ Հիսուսի անունով, Ամեն։

*Անունը փոխվել է անձնավորության ինքնությունը պաշտպանելու համար։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

La Biblia está viva

Ժամանակների ամենասկզբից, Աստծո Խոսքն ակտիվ կերպով վերականգնում էր սրտեր և մտքեր, և Աստված դեռ չի ավարտել այդ գործը։ Այս հատուկ յոթօրյա ծրագրում, եկեք նշենք Սուրբ Գրքի կյանքեր վերափոխող ուժը ավելի խորն ուսումնասիրելեվ, թե ինչպես է Աստված օգտագործում Աստվածաշունչը պատմության վրա ազդելու և ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերը վերափոխելու համար։

More

Այս Աստվածաշնչյան ծագիրը ստեղծվել և ներկայացվում է YouVersion-ի կողմից։