Հաստատակամություն անորոշության ժամանակ։Օրինակ

Certainty In Times Of Uncertainty

ՕՐ 5 5-ից

Մեր բոլորի մեջ անթեղված կրակ կա, որը սպասում է բռնկվելու։ Կրակ, որն աճում է և կարող է տարածվել ձեզ շրջապատողների վրա, եթե շարունակեք վառ պահել այն։ Այս կրակն ավելի ուժեղ է, քան այն անորոշությունը, որը կարող եք զգալ։ Այն ուժ ունի հաղթահարելու այն նեգատիվը, որն այս պահին հնարավոր է շրջապատում է ձեզ։

Այդ կրակը, այդ նախանձավորությունը և այդ ներուժը հենց Աստված է ներդրել ձեր մեջ։ Նախանձավորություն անելու այն, ինչի համար դուք ստեղծված եք։ Ներուժ դիմանալու, համառելու և առաջ գնալու՝ անկախ դիմադրությունից։

Ես չեմ կարող վստահ լինել, թե ինչ կբերի վաղվա օրը, բայց վստահ եմ՝ կարող եմ այնպես անել, որ ամեն ինչ տեղի ունենա հենց այսօր։

Ես վստահ չեմ, ինչպես եմ հասնելու իմ նպատակներին, բայց վստահ եմ, թե որոնք են իմ նպատակները։

Ես վստահ չեմ, թե ինչպես եմ հաջողելու, բայց որ հաջողելեւ եմ՝ դրանում վստահ եմ։

Ես վստահ եմ դրանում։

Որոշումս կայացված է։

Իմ Աստվածն ապահովել է ինձ գործիքակազմով, որն անհրաժեշտ է ինձ տեսնելու իմ երազանքների իրականացումը։ Նա հսկում է ինձ իմ արարումից ի վեր, և Նրա կամքը գերակայում է ամեն անգամ։

Ես վստահ չեմ, ինչպես եմ անելու այդ, բայց վստահ եմ, որ անելու եմ։ Չգիտեմ, երբ եմ իրականացնելու իմ նպատակները, բայց վստահ եմ, որ դրանք իրականանալու են։

Վստահ եմ:

Ինչի միջով էլ դուք անցնելիս լինեք, Տիրոջ հետ անհամեմատելի է։ Ինչ ցավ, վախ, հիասթափություն, սթրես, անհանգստություն կամ անորոշություն էլ որ լինի, ՈՐՈՇԱԿԻ է դառնում Հիսուս Քրիստոսի միջոցով։

Անորոշության պահերին մի՛ վախեցեք, եղե՛ք վստահ։

Դեյվիդ Վիլլայի հետ կապ հաստատելու համար սեղմեք այստեղ 

։

Դեյվիդի փոդքասթ-ին բաժանորդագրվելու համար սեղմեք այստեղ 

։

Սուրբ Գրություն

Օր 4

Այս Ծրագրի Մասին

Certainty In Times Of Uncertainty

Անորոշության մեջ Աստված աներկբա է։ Միացեք Դեյվիդ Վիլլային իր վերջին նախագծում, որտեղ նա դիտարկում է անցյալի անորոշությունն ու նեգատիվը ավելի մեծ բաների հասնելու նպատակով։

More

Կցանկանայինք շնորհակալություն հայտնել Դեյվիդ Վիլլային այս նյութը տրամադրելու համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://davidvilla.me