Հաստատակամություն անորոշության ժամանակ։Օրինակ

Certainty In Times Of Uncertainty

ՕՐ 1 5-ից

Ամբողջ աշխարհի մարդիկ ամեն օր միացնում են իրենց հեռուստացույցներն ու դիտում են լուրեր։

Գրեթե բոլոր հեռուստաալիքներով քննարկվում են համաշխարհային իրադարձություններ։

Ողջ համացանցը հեղեղված է նեգատիվով։

Ամսագրերն ու լրագրերը, թեև նախկինի պես հայտնի չեն, սակայն կարելի գտնել մեծ քանակությամբ։

Եւ վախն ու նեգատիվը լի է ամենուր։

Դու չես կարող խուսափել դրանից։ Դա մեր շուրջն է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։Նեգատիվը աղետ է։

Իսկ ի՞նչ ենք մենք անում։

Բարձրացնում ենք ձայնը:

Սեղմում ենք հղման վրա։

Շրջում ենք էջը։

Եւ թույլ ենք տալիս որ այդ ողջ նեգատիվը թափանցի մեր մտքերը։ Մենք անհանգստանում ենք ցանկացած շարունակվող պատերազմի, տարածվող նոր հիվանդության, ֆոնդային շուկաներում կատարվող իրադարձությունների մասին։

Ինչու՞ ենք մենք անում այդ։ Ի՞նչն է մեզ գրավում այդպիսի տեղեկատվության մեջ։

Մենք վախենում ենք։

Գաղտնիք չէ որ այս աշխարհը լի է խավարով` պատրաստ իր կողմը քաշելու նրանց, ովքեր ցանկանում են լսել իրեն։

Բայց կա նաև առատ լույս։

Եւ խավարը չի կարող տիրել այնտեղ, որտեղ լույսն է։

Լույսը, որը փայլել է ինձ վրա իմ ամենախավար ժամանակներում, եղել է Աստծո Խոսքը։Որովհետև անկախ այն իրավիճակից,որում դու հայտնվում ես, Աստվածաշունչը կուղեկցի քեզ քայլ առ քայլ անցնելու դրա միջով։ Ֆինանսական ճգնաժամ, խնդիրներ կապված քո ամուսնության և հարաբերությունների հետ, խնդիրներ աշխատավայրում, դպրոցում, համաշխարհային աղետներ, դրանք ոչինչ են Տիրոջ և հավերժության համեմատ։Քո Աստվածաշունչը քո անվերջանալի լույսի աղբյուրն է։ Նույնիսկ ամենամութ սենյակում երբ լույս է վառվում, այդ լույսը քշում է խավարը: Նույնիսկ դժբախտությունների առջև, ողբերգությունների և անորոշության մեջ, այն լույսը, որ Տերը փայլեցնում է մեզ վրա, տակավին հաղթում է։

Չկա ոչինչ ավելի մեծ։ Չկա ոչինչ ավելի լուսավոր։

Խավարի մեջ ես ընտրում եմ ձգտել դեպի լույսը, թույլ տալ նրան փայլելու իմ հոգու վրա և առաջնորդելու ինձ դեպի ավելի լավ օրեր։

Սուրբ Գրություն

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Certainty In Times Of Uncertainty

Անորոշության մեջ Աստված աներկբա է։ Միացեք Դեյվիդ Վիլլային իր վերջին նախագծում, որտեղ նա դիտարկում է անցյալի անորոշությունն ու նեգատիվը ավելի մեծ բաների հասնելու նպատակով։

More

Կցանկանայինք շնորհակալություն հայտնել Դեյվիդ Վիլլային այս նյութը տրամադրելու համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://davidvilla.me