Հաստատակամություն անորոշության ժամանակ։Օրինակ
Միշտ չէ, որ ամեն բան ընթանում է մեր ծրագրերի համաձայն, սակայն ամեն բան միշտ համապատասխանում է Տիրոջ ծրագրերին։
Այնուամենայնիվ, կյանքի ճանապարհն առանց խորթուբորդրի չի կարող լինել։ Ձախողումը խոչնդոտների մեջ չէ, այն ի հայտ է գալիս, երբ մենք թույլ ենք տալիս, որ այդ խոչնդոտները խափանեն մեր ընթացքը։ Մի՛ հուսահատվեք այնպես, որ հրաժարվեք ձեր նպատակից։ Մենք չենք կարող վերահսկել այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, բայց մենք կարող ենք վերահսկել մեր արձագանքը։ Հովիվ Չարլզ Սուինդոլը մի առիթով ասել է, "Կյանքը տասը տոկոսով կազմված է այն ամենից, ինչ տեղի է ունենում ձեզ հետ, և իննսուն տոկոսով այն կազմված է ձեր արձագանքից։"
Ձեր մտածելակերպը հզոր ուժ է։ Ես հավատում եմ,որ հաջողակ մարդիկ հաջողակ են ոչ թե որովհետև նրանք ավելի տաղանդավոր կամ ավելի փորձառու են,այլ որովհետև նրանք նույնիսկ ձախողման պահին հաջողելու մտածողություն ունեն։
Մենք պետք է վստահենք ընթացքին, նույնիսկ երբ "ճանապարհորդությունը" քարքարոտ է։ Աստված զարգացնում է ձեզ ըստ ձեր կյանքի համար նախասահմանած Իր ծրագրի։ Աստված "մարզում է" մեր միտքը, որ նախապատրաստի մեզ այն նպատակակետի համար դեպի ուր մենք ձգտում ենք։
Լինել վստահ անորոշության պահերին չի նշանակում կույր ձևանալ, և չի նշանակում դուք վախի զգացում չեք ունենալու՝ մենք ընդամենը մարդ ենք։ Դա նշանակում է, որ որպես Քրիստոսի հետևորդներ, մենք ընտրում ենք հավատքը մեզ շրջապատող հնարավոր վախի և նեգատիվի մեջ։ Դա նշանակում է, որ նույնիսկ վախը մեր մտքում՝ մենք վստահ ենք, որ Տերը կապահովի այն ամենով, ինչ անհրաժեշտ է մեզ մեր ընթացքի համար։
Անորոշության պահերին ձեր Աստվածաշունչը աներկբա է։
Աստված վստահ է (չի մտափոխվում):
Հիսուսի որոշումը կայացված է։
Գիտե՞ք, մենք ապրում ենք սահմանափակ աշխարհում, բայց մենք ծառայում ենք ամենագո Աստծուն։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Անորոշության մեջ Աստված աներկբա է։ Միացեք Դեյվիդ Վիլլային իր վերջին նախագծում, որտեղ նա դիտարկում է անցյալի անորոշությունն ու նեգատիվը ավելի մեծ բաների հասնելու նպատակով։
More