Հաստատակամություն անորոշության ժամանակ։Օրինակ
Միշտ չէ, որ մենք կարող ենք վստահ լինել, թե ինչ է լինելու։ Ոչ ոք չգիտի, թե ապագան ինչ կբերի իրեն։ Մենք կարող ենք ողջամիտ ենթադրություններ անել, կարող ենք եզրակացնել: Մենք կարող ենք փորձել նկատել և պարզել օրինաչափությունները, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կբերի վաղվա օրը։ Այսօրվա օրն այն ամենն է, ինչ մենք ունենք։
Եւ այն բավական է։
Դուք մինչ այժմ հաղթահարել եք յուրաքանչյուր վատ օր, յուրաքանչյուր հանգամանք կամ հետընթաց։Դուք անպարտելի եք։Նախկինում տեսել եք անհաղթահարելի թվացող իրավիճակներ, առերեսվել եք հակառակորդների, ովքեր թվում էր, թե առավելություն ունեին, և, այնուամենայնիվ, դուք հաղթեցիք։
Անորոշության ժամանակ մենք ընտրում ենք լինել վստահ։
Մենք վստահում ենք ոչ թե իրավիճակներին կամ հանգամանքներին, այլ մեր Աստծուն,ով ապահովում ու պաշտպանում է մեզ։
Վստահություն՝ հաստատ համոզվածություն, որ ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի, հուսալիորեն ճշմարտացի լինելու հատկանիշ։ Փաստ, որ միանշանակ ճշմարիտ է, կամ իրադարձություն,որը անպայման տեղի է ունենալու։
Անորոշություն՝ վստահության բացակայություն, իրավիճակ, որն անորոշ է կամ առաջացնում է անորոշության զգացում։
Անորոշությունն ասում է, "Ես չգիտեմ,թե ինչ է սպասվում ինձ ապագայում։"
Վստահությունն ասում է, "Ես գիտեմ ում ձեռքերում է իմ ապագան։"
Ապրել առանց Քրիստոսի նշանակում է չունենալ խաղաղություն, չլինել վստահ։ Յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի խղճի զգացում, որի բավարարվածությունն է միայն, որ մարդուն դարձնում է իրապես երջանիկ։ Միակ բանը, որ խաղաղեցնում է խիղճը, Աստծո հետ ուղիղ հարաբերությունն է։
Պայքարե՛ք հանուն ձեզ համար ամենակարևոր բանի՝ հանուն ձեր հավատքի, հանուն ձեր ընտանիքի ու ձեր կյանքի։ Թույլ մի՛ տվեք, որ նեգատիվն ու անորոշությունը տեղ զբաղեցնեն ձեր մտքում։ Աստված չի դադարել օրհնել։
Ժամանակն է ազատագրվել անորոշությունից և ճանապարհ բացել վստահության համար։ Նեգատիվն այլևս ցանկալի հյուր չէ, դրականը վերադառնում է։
Մենք պետք է ծանոթացնենք անորոշ աշխարհին անփոփոխ Հիսուսի հետ։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Անորոշության մեջ Աստված աներկբա է։ Միացեք Դեյվիդ Վիլլային իր վերջին նախագծում, որտեղ նա դիտարկում է անցյալի անորոշությունն ու նեգատիվը ավելի մեծ բաների հասնելու նպատակով։
More