Տվեք առաջին տեղն ԱստծունՕրինակ

«Հաղթական կյանք ապրելու հինգ մարտավարական կետեր»
Այս բաժինը տրամադրում է Աստվածաշնչյան հիմքով 5 կետերից բաղկացած մարտավարություն՝ մեղքի և գայթակղության դեմ արդյունավետորեն պայքարելու համար։ Այս ծրագրի իրականացումը ևս մեկ միջոց է Աստծուն ձեր կյանքում առաջին տեղը տալու համար։
1․ ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՏԵՍՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿԱՏԱՐՅԱԼ, ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԵՂ՝ Հիսուս Քրիստոսի կատարած գործի միջոցով։ (Կարդացե՛ք Բ Կորնթացիներին 5։21 համարը)։ Շատ ժամանակ հանցանքն ու ամոթը մեղքի ամենակործանարար հետևանքներն են։ Հաղթանակի համար հիմնարար է հասկանալը այն, որ չկա դատապարտություն նրանց համար, ովքեր Քրիստոսի մեջ են (Հռոմեացիներին 8։1)։
2․ ԽՈՍՏՈՎԱՆԵՔ ՁԵՐ ՄԵՂՔԵՐԸ։ (Կարդացե՛ք Ա Հովհաննես 1։9 համարը)։ Մեր մեղքերի խոստովանությունը նշանակում է՝ առաջինը ընդունել մեր մեղքերը մեր սրտում ու մտքում և հետո խոստովանել այն Աստծո առաջ։ Մեր մեղքերի խոստովանությունը պարտադիր կերպով չի նշանակում այն հանրայնորեն հրապարակել։ Խոստովանությունը ձեր և Աստծո միջև է կատարվում։
3․ ԵՂԵ՛Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ։ (Կարդացե՛ք Հակոբոս 5։16 համարը)։ Պայքարի մեջ պատասխանատվություն և աղոթքի աջակցություն ներկայացնելու հարցում շատ արդյունավետ է գտնել մտերիմ, հավատարիմ, Քրիստոնյա մի ընկերոջ, հովվի կամ ընտանիքի անդամի, ում կարող եք ապավինել։
4․ ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ։ (Կարդացե՛ք Հակոբոս 1։13-15 համարները)։ Սա ամենադժվար կետն է կատարելու տեսանկյունից և պահանջում է որոշ ստեղծագործական մտքեր և ծրագրեր։ Ճշմարտությունն այն է, որ եթե կարողանաք խուսափել գայթակղությունից, ապա կխուսափեք մեղքից։
5․ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ։ (Կարդացե՛ք Սաղմոս 119։11 համարը)։ Աստծո խոսքը պարզորեն ասում է մեզ, որ եթե «այն թաքցնում ենք մեր սրտում», ապա այն մեզ հատուկ զորություն է տալիս՝ ասելու «ոչ» գայթակղությանը և մեղքին։
Այս Ծրագրի Մասին

Մեր կյանքում առաջին տեղն Աստծուն տալը մեկանգամյա իրադարձություն չէ, այն ամեն Քրիստոնյայի համար ամբողջ կյանքի ընթացք է։ Նորահավատ լինեք, թե Քրիստոսի «վաղեմի» հետևորդ, դուք կհասկանաք, որ այս ծրագիրը հեշտ է հասկանալ և կիրառել, և չափազանց արդյունավետ մարտավարություն է հաղթական, Քրիստոնեական կյանք վարելու համար։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվսծության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy
Հարակից ծրագրեր

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Դասեր Լավոդիկեի եկեղեցուց

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Դու նրանց հույսն ես․․․

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց

Հավատքը պետք է ողջամիտ լինի
