Տվեք առաջին տեղն ԱստծունՕրինակ
«Հաղթական կյանքի պայքարներ Աստծո օգնությամբ»
Գոյություն ունի ամբողջ կյանքի պայքար, որը մղվում է մեր կյանքի համար։ Մի կողմից հին, մեղավոր բնույթի ազդեցությունն է, այն հին, երկարատև միտումները, գայթակղությունները և մեղքերը, որոնք մեզ համար դժվար են եղել հաղթահարել։ Ժամանակի ընթացքում երբ աճում ենք Աստծո հետ ընթացքի մեջ, մեղավոր բնույթի ազդեցությունը թուլանում է։ Մյուս կողմից Սուրբ Հոգու ներկայության աճող ազդեցությունն է մեր կյանքում։ Սրանք երկու հակադիր ուժեր են ինչպես նկարագրվում է Գաղատացիներին ուղղված նամակում․
«Սակայն ասում եմ. «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։ Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք»։ Գաղատացիներին 5։16-17
Աստծո Խոսքը մեզ քաջալերում է «Հոգով ապրել»։ Այլ կերպ ասած, մենք պետք է թույլ տանք, որ Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում հաղթի մեղավոր բնույթի ազդեցությանը։
Շատ ժամանակ ավելի հեշտ է ասել, քան կատարել։ Մեր մեղավոր բնույթը գրգռում է մեզ որոշումներ կայացնել բավարարելու համար եսակենտրոն ձգտումները և կրքերը։ Սա կոչվում է գայթակղություն և Հակոբոսը նկարագրում է սա այսպես․
«Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով»։ Հակոբոս 1։13-14
Միայն այն ժամանակ, երբ որոշում կայացնենք տրվելու գայթակղությանը, այն կդառնա մեղք։
«Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ»։ Հակոբոս 1։15
Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, շնորհիվ Աստծո առատ սիրո և շնորհի, որը տարածվում է բոլոր Քրիստոնյաների վրա, Աստված ներում և սրբում է մեզ բոլոր մեր մեղքերից։ Մենք հարյուր տոկոսով, անպայմանորեն ներված ենք։
«Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից»։ Ա Հովհաննես 1։9
Բայց դեռ վտանգ կա մեղքը չզսպելու մեջ։ Երբ Աստված ներում և սրբում է մեզ, Նա անպայմանորեն չի ոչնչացնում մեղքի ետևից թողած հետևանքների և հանգամանքների կործանիչ ուղին։ Որքան էլ որ Աստված միշտ օգնելու է մեզ դժվարին ժամանակներում, նույնիսկ մեր սեփական որոշումների պատճառով՝ մեր լավագույն գործողությունների ծրագիրը կլինի անել ամեն բան՝ խուսափելու համար այդ որոշումներին առաջնահերթություն տալուց։
Ա Կորնթացիներին նամակը նկարագրում է գայթակղության և մեղքի դեմ պայքարելու երկու կարևոր կերպեր․
«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ»։ Ա Կորնթացիներին 10։13
Առաջինն այն է, որ մենք մեր պայքարում մենակ չենք։ Կարող եք վստահ լինել, որ կան այլ Քրիստոնյաներ, ովքեր Աստծո հետ ընթացքի մեջ են՝ լինի 30 օր կամ 30 տարի, սակայն դեռ պայքարում են մեղքի և գայթակղության դեմ, ինչպես և դուք։
Երկրորդը՝ Ատված թույլ չի տա, որ մենք փորձվենք ավելին և չկարողանանք մեղքից ազատվելու որոշում կայացնել։ Նա միշտ կտրամադրի ելքի ուղին։ Որքան էլ դժվար լինի, մեր առաջադրանքն է՝ գտնել ուղին՝ ազատվելու մեր գայթակղությունից։
Հաջորդ բաժինը տրամադրում է Աստվածաշնչյան հիմքով մարտավարություն՝ մեղքի և գայթակղության դեմ արդյունավետորեն պայքարելու համար։ Այս ծրագրի իրականացումը ևս մեկ միջոց է Աստծուն ձեր կյանքում առաջին տեղը տալու համար։
Այս Ծրագրի Մասին
Մեր կյանքում առաջին տեղն Աստծուն տալը մեկանգամյա իրադարձություն չէ, այն ամեն Քրիստոնյայի համար ամբողջ կյանքի ընթացք է։ Նորահավատ լինեք, թե Քրիստոսի «վաղեմի» հետևորդ, դուք կհասկանաք, որ այս ծրագիրը հեշտ է հասկանալ և կիրառել, և չափազանց արդյունավետ մարտավարություն է հաղթական, Քրիստոնեական կյանք վարելու համար։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվսծության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy