Տվեք առաջին տեղն ԱստծունՕրինակ

Տվեք առաջին տեղն Աստծուն

ՕՐ 3 5-ից

«Աստված ցանկանում է առաջին տեղը քո սրտում»

Ժամանակակից հասարակությունում շատերն իրենց արժանիքի հիմքն են համարում իրենց հարստությունը, թե որքան բարձր են «ընկերության սանդուղքում», որքան հաջողակ է իրենց բիզնեսը, և ավելի պարզ ասած՝ ում են նրանք ճանաչում։

Բայց եթե կարևորության մեր պատկերացումը հիմնված է այսպիսի բաների վրա, ապա մենք մեզ լավ կզգանք միայն այս ոլորտներում բարգավաճելիս։ Երբ մեր հարստությունն ու հաջողությունը նվազեն, ապա մեր ինքնագնահատականը նույնպես կիջնի, որովհետև մեր հիմքն ամուր չէ։ Հիսուսը նկարագրում է դա այսպես․

«Բայց նա, ով լսում է և չի կատարում, նման է մի մարդու, որ տուն է կառուցում հողի վրա առանց հիմքի. գետը խփեց, և այն իսկույն փլվեց, և այդ տան կործանումը մեծ եղավ»։ Ղուկաս 6։49

Մեր ինքնությունը միայն ամուր է այն ժամանակ, երբ այն ամուր հիմքի վրա ենք կառուցում։ Երբ մեր ինքնությունը հաստատում ենք Հիսուս Քրիստոսի՝ ժայռի նման ամուր հիմքի վրա, ապա այս կյանքում լիարժեքության մեր զգացումը կախված չի լինի ժամանակավոր բաների փոփոխական պայմաններից։

Երբ Քրիստոսն է մեր հիմքը, մեր կայունությունը նման է սրան․

«․․․Նման է տուն կառուցող մի մարդու, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը ժայռի վրա դրեց։ Երբ հեղեղ եղավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված»։ Ղուկաս 6։48

Մտածե՛ք մեկ րոպե կյանքում եղած շատ ընտրությունների մասին, որոնց վրա գուցե պետք լինի կառուցել ձեր կարևորության հիմքը։ Դրանք կարող են ներառել հարստությունը, կարիերան, արտաքին տեսքը, ընտանիքը, համբավը, ուժը կամ ծանոթությունը։ Կա՞ն ուրիշ բաներ, որոնց մասին կարող եք մտածել։ Բոլոր այն բաներից, որոնց վրա կարելի է հաստատել մեր ինքնքությունը, միայն Հիսուսն է երաշխավորում հաղթական, Քրիստոնեական կյանք։

Բայց երբ քննում եք մյուս ընտրությունները, ոչ մեկը վատ չէ կամ բնույթով չար։ Իրականում, շատ դեպքերում դրանք շատ կարևոր պատասխանատվության ոլորտներ են, որոնք Աստված տվել է մեզ մեր կյանքում։ Բայց Մատթեոսի գրքում Հիսուսն օգնում է մեզ հավասարակշռություն գտնել։

«Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։ Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք»։ Մատթեոս 6։25-26

Երբ վճռում ենք կատարել այս ճշմարտությունը մեր կյանքում, ապա գտնում ենք խաղաղություն և լիություն, ազատ անհանգստությունից և հուզմունքից։ Այս հավասարակշռությանը հասնում ենք, երբ Հիսուսին տալիս ենք առաջին տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում։

«Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի»։ Մատթեոս 6։33

Մենք բոլորս էլ ունենք երազանքներ, նպատակներ և ձգտումներ, քանի որ Աստված այդպես է մեզ նախագծել։ Բայց Հիսուսին առաջին տեղը տալը պետք է առաջնորդի ձեզ քննելու ձեր առաջնահերթությունները և շարժառիթները՝ կապված այն բանի հետ, թե ինչու՞ եք ձգտում անել մի բան կամ հասնել ձեր փափագներին։ Երբ առաջինը Նա է ձեր երազանքներում և ձգտումներում, ապա ձեր ապագան լի կլինի վեհությամբ և ուրախությամբ։

Երբ Աստված ձեր ուշադրությունն է հրավիրում վիճելի շարժառիթի վրա, ապա լավ կլինի, որ ձեր ամենակարևոր պատասխանը լինի փոփոխություններ անելու պատրաստակամությունը։ Փոփոխությունը երբեմն կարող է դժվար լինել, բայց Աստված մեզ համար լավագույնն է խորհում և ցանկանում է, որ դուք հոգեպես աճեք։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Տվեք առաջին տեղն Աստծուն

Մեր կյանքում առաջին տեղն Աստծուն տալը մեկանգամյա իրադարձություն չէ, այն ամեն Քրիստոնյայի համար ամբողջ կյանքի ընթացք է։ Նորահավատ լինեք, թե Քրիստոսի «վաղեմի» հետևորդ, դուք կհասկանաք, որ այս ծրագիրը հեշտ է հասկանալ և կիրառել, և չափազանց արդյունավետ մարտավարություն է հաղթական, Քրիստոնեական կյանք վարելու համար։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվսծության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy