Տվեք առաջին տեղն ԱստծունՕրինակ

Տվեք առաջին տեղն Աստծուն

ՕՐ 1 5-ից

«Աստծո տեղը, իմ մրցանակը»

Առաջին տեղը գրավելը հիմնական ձգտումն է բոլոր նրանց, ովքեր մրցում են։ Լինի անհատական, թե թիմային մրցում, հաղթում է ամենաբարձր միավորը, կամ ճշգրիտ ժամանակը, և առաջին տեղը միշտ բերում է գլխավոր մրցանակը նրան, ով հասնում է արտոնյալ տարբերությանը։ Միշտ էլ այդպես է՝ մեկ կարևոր բացառությամբ։

Մինչ մեր փրկությունը մենք սովորաբար մեր իսկ կյանքում առաջին տեղն ենք զբաղեցնում՝ ապրելով մեզ համար, իրագործելով մեր իսկ եսասիրական ձգտումները, առաջ քաշելով մեր անձնական օրակարգը։ Բայց երբ դառնում ենք քրիսստոնյա, առաջին տեղն այլևս մեզ չի պատկանում, այլ՝ Աստծուն։

Աստծուն մեր կյանքում առաջին տեղը տալը սկսել է դեռ մեր փրկության առաջին օրից, սակայն թույլատրելը, որ Աստված մնա առաջին տեղում մեր կյանքի բոլոր ոլորտներում, շարունակական ընթացք է։ Երբ այսպես ենք վարվում, մենք ապրում ենք Քրիստոսի մեջ լիացած և օրհնյալ կյանքով այստեղ՝ երկրի վրա, և ժառանգում ենք անասելի օրնությունների հավիտենական կյանքը՝ Աստծո հետ երկնքում։

« Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք՝ անապական»։ Ա Կորնթացիներին 9։25

Սուրբ Գրություն

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Տվեք առաջին տեղն Աստծուն

Մեր կյանքում առաջին տեղն Աստծուն տալը մեկանգամյա իրադարձություն չէ, այն ամեն Քրիստոնյայի համար ամբողջ կյանքի ընթացք է։ Նորահավատ լինեք, թե Քրիստոսի «վաղեմի» հետևորդ, դուք կհասկանաք, որ այս ծրագիրը հեշտ է հասկանալ և կիրառել, և չափազանց արդյունավետ մարտավարություն է հաղթական, Քրիստոնեական կյանք վարելու համար։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվսծության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy