Տվեք առաջին տեղն ԱստծունՕրինակ

Տվեք առաջին տեղն Աստծուն

ՕՐ 2 5-ից

«Աստված տվել է ձեզ առաջին տեղն Իր սրտում»

Ի՞նչ կմտածեիք, եթե ինչ-որ մեկն ասեր ձեզ, որ Աստված տեսնում է ձեզ այնպես, ասես երբեք չեք մեղանչել։ Փաստն այն է, որ Հիսուսի՝ խաչի վրա կատարած փրկարար գործի շնորհիվ Աստված ձեզ հենց այդպես էլ տեսնում է։ Որպես Քրիստոնյաներ, մենք ներված ենք, սրբված և ազատ։

Դա նշանակում է՝ դուք սուրբ եք․ մեկը, ով ձեռք է բերել արդարության հատուկ կարգավիճակ Քրիստոսում։ Դուք Աստծո աչքերում կատարյալ, սուրբ և անմեղ եք երևում։ Նա ձեզ կոչում է Իր զավակը, ժառանգն Իր հարստության և Իր ընկերը։

«Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց»։ Ա Պետրոս 2։9

Իրապես հասկանալու համար, թե ինչպես է մեզ տեսնում Աստված, պետք է սկսենք այն բանից, թե ինչպես ենք մենք տեսնում Իրեն։ Աստված հեռավորությունից ուղղակի չի դիտում՝ սպասելով, որ մի սխալ անենք, և Նա էլ պատժի։ Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից, քան դա։

Մտածե՛ք այս համարի շուրջ, որն ասում է․

«Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց»։ Հովհաննես 1։12-13

Աստված մեզնից յուրաքանչյուրին համարում է Իր թանկագին զավակը։ Նա սիրող Հայր է, ով ցուցաբերում է բարեհաճություն և հոգատարություն մեր հանդեպ՝ ելնելով Իր անվերջանալի կարեկցանքից։ Սողոմոնի Երգերից որոշ համարներ լուսաբանում են մեր հանդեպ Աստծո սիրո անհավանական ուժգնությունը՝ համեմատելով այն ամուսնու և կնոջ մտերմիկ սիրո հետ։ Եբրայեցիներին ուղղված գրքի 11։6 համարն ասում է մեզ, որ Աստված Իրեն փնտրողներին վարձատրում է։

Աստված տեսնում է Իր զավակներից ամեն մեկին խորապես այլ կերպ, քան մեզնից շատերը կարող են տեսնել իրենք իրենց։ Ընկալումը, թե ինչպես է Աստված տեսնում մեզնից ամեն մեկին, հիմնավորվում է Հիսուսի՝ մեր կյանքերում սկսած գործով, այն պահից, երբ փրկություն ստացանք։

«Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ»։ Բ Կորնթացիներին 5։17

«Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք»։ Բ Կորնթացիներին 5։21

Այս նոր ստեղծագործությունը Աստծո աստվածային գործն է․ մեր հոգևոր իրավիճակի և ներքին մարդու ամբողջական փոփոխություն։ Նա ամբողջապես ներել է մեզ և սրբել է մեզ մեր մեղքերից՝ անցյալ, ներկա և ապագա։ Մենք Նրա հետ ճիշտ հարաբերությունների մեջ ենք։

«Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները (մեղքերը)»։ Սաղմոս 103։12

Մենք Աստծո ժողովուրդն ենք՝ Իրեն ներկայացված առանց մեղքի արատի․ իրապես, ինչպես Իր արդարությունը, Հիսուսի՝ խաչի վրա արած գործի միջոցով։ Աստված իրոք մեզ տվեց առաջին տեղն Իր սրտում։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Տվեք առաջին տեղն Աստծուն

Մեր կյանքում առաջին տեղն Աստծուն տալը մեկանգամյա իրադարձություն չէ, այն ամեն Քրիստոնյայի համար ամբողջ կյանքի ընթացք է։ Նորահավատ լինեք, թե Քրիստոսի «վաղեմի» հետևորդ, դուք կհասկանաք, որ այս ծրագիրը հեշտ է հասկանալ և կիրառել, և չափազանց արդյունավետ մարտավարություն է հաղթական, Քրիստոնեական կյանք վարելու համար։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվսծության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy