Ձեր լավագույն ներդրումըՕրինակ

«Կիրառե՛ք Աստծո սկզբունքներն ամեն օր»
«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար»։ Սաղմոս 119։105
Քրիստոնյաների համար Աստծո Խոսքը հանդիսանում է լուսավորող զորություն այնտեղ, որտեղ կարող է խավար թվալ։ Աստծո Խոսքը միայն այն դեպքում լույսի աղբյուր կդառնա, երբ մենք բաց լինենք դրա ճշմարտությունների համար և թույլատրենք, որ այն ներթափանցի խորը մեր կյանքից ներս։ Հիսուսը նկարագրում է հետևյալը Մատթեոսի Ավետարանում գտնվող առակում․
«Եվ նրանց հետ շատ բաներ առակներով էր խոսում՝ ասելով. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, և երկնքի թռչունները եկան ու դրանք կերան։ Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։ Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան։ Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։ Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ»։ Մատթեոս 13։3-8
Պատմության մեջ սերմը ներկայացնում է Աստծո Խոսքը, և հողի տարբեր վիճակները ներկայացնում են Աստծո Խոսքն ընդունելու մեր պատրաստակամությունը և հոժարությունը։ Նկատի ունեցեք, որ մշակի կողմից ցանված ոչ բոլոր սերմերն են արտադրում իր փնտրած արդյունքը, այլ միայն այն սերմը, որը ցանվեց բարեբեր հողի մեջ։ Կարդացե՛ք Մատթեոս 13։18-23 համարները, որտեղ Հիսուսը բացատրում է առակը։ Մեր կյանքում «բարեբեր հող» մշակելը նշանակում է, որ մենք թույլ ենք տալիս, որ Աստծո Խոսքը ներթափանցի մեր մտքերից ներս և ազդեցություն ունենա մեր սրտի շարժառիթների և վերաբերմունքի վրա։
«Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները»։ Եբրայեցիներին 4։12
Եվ նմանապես, մեր հոժարությունը՝ Աստծո Խոսքը կատարելու, կարևոր դեր է խաղում այն արդյունավետորեն կիրառելու համար․
«Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք»։ Հակոբոս 1։22
Թույլ տալով, որ Աստծո Խոսքը ներթափանցի մեր մտքերից ներս և ձևավորի մեր խիղճը, մենք կարող ենք արդյունավետորեն քննել մեր վերաբերմունքն ու շարժառիթները ամենօրյա մեր որոշումներում։ Երբ այսպես ենք վարվում, Նրա Խոսքը դառնում է ամենաարդյունավետ առաջնորդը կյանքի համար։
«Բայց ով թափանցում է ազատության (Աստծո Խոսքը) կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի»։ Հակոբոս 1։25
Քաջալերվե՛ք՝ ցանելու Աստծո Խոսքի սերմերը ձեր կյանքում՝ ընթերցելով, հասկանալով և կիրառելով այն ամեն օր։ Օրհնության լիառատ հունձքն է սպասում ձեզ։
Այս Ծրագրի Մասին

Օրհնյալ և առատ շահույթի ձեռքբերումը սկսում է ճիշտ ներդրումից։ Եթե դուք նորադարձ Քրիստոնյա եք, ապա ձեր հավատի հարցում ավելի մեծ ներդրում չեք կարող անել, քան Աստծո Խոսքով շարունակ լցվելը։ Սկսե՛ք այստեղից՝ օգնելու ձեզ արդյունավետորեն Կարդալ, Հասկանալ և Կիրառել այն ամեն օր։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy
Հարակից ծրագրեր

Դու նրանց հույսն ես․․․

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Հավատքը պետք է ողջամիտ լինի

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
