Ձեր լավագույն ներդրումըՕրինակ

Ձեր լավագույն ներդրումը

ՕՐ 3 5-ից

«Կարդացե՛ք Աստվածաշունչը կանոնավոր կերպով»

Մեզնից շատերը կհամաձայնվեն, որ Աստվածաշունչը տրամադրում է բավականին շատ ընթերցանության նյութեր, որոնցից մի քանիսը երբեմն կարող են ձանձրացնող թվալ և բարդ։ Ահա մի քանի փաստեր Աստվածաշնչի վերաբերյալ, որոնք կօգնեն ձեզ ուղղորդվել ձեր ընթերցանության ժամանակ տեղեկատվական շրջանակով և ավելի լավ հասկացողությամբ։

Առաջինը, դուք կգտնեք, որ Աստվածաշունչը բաժանված է երկու բաժինների․

Հին Կտակարանը գրվածքների հավաքագրում է, որը սկսվում է աշխարհի արարումից, Իսրայելի ժողովրդի պատմությունից, ներառյալ իրենց հաղթանակը, որպես ազգ, իրենց թշնամիներից գերության տարվելը և վերջապես՝ վերադարձը, Երուսաղեմը կրկին գրավելու մի քանի հարյուր տարիներ առաջ՝ մինչ Քրիստոսի ծնունդը։ Հին Կտակարանը նաև Աստծո օրենքն է՝ տրված Իսրայելի ժողովորդին։

Նոր Կտակարանը գրվածքների հավաքագրում է, որը սկսվում է Հիսուսի ծնունդից անմիջապես առաջ և շարունակվում Իր կյանքով և ծառայությամբ, Նրա մահով և հարությամբ՝ որպես մեր Փրկիչ, և վեջապես Իր Եկեղեցու հաստատմամբ և ամբղջ աշխարհով մեկ ընդլայնմամբ։ Քրիստոսի մեջ, շնորհի միջոցով ազատության լուրը, ինչպես բացահայտված է Նոր Կտակարանում, իրականանում է և փոխարինում Հին Կտակարանում պարտադիր համարվող ծիսական արարողակարգերի անհրաժեշտությունը։

Երկրորդը՝ ընդհանուր առմամբ կան գրվածքների երեք տեսակներ, որոնք կգտնեք ամբողջ Աստվածաշնչի Հին և Նոր Կտակարաններում։

Պատմական արձանագրություններ –գրվածքներ, որոնք պատմում են ճշմարիտ պատմություններ և տալիս մարդկանց և իրադարձությունների մասին կարևոր պատմական հեռանկար։

Ուսուցողական գրվածքներ –գրքեր և համարներ, որոնք տրամադրում են հրահանգներ Քրիստոնեական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ, եկեղեցու կազմակերպչական հարցերի համար, նաև անձնական և ընտանեկան թեմաներով՝ առանց որոշ պատմական իրադարձությունների պատմությունների։

Ոգեշնչող գրվածքներ –բանաստեղծական, գեղարվեստական գրվածքներ՝ ստեղծված՝ քաջալերելու, ոգեշնչելու և ընթերցողին հեղինակի կողմից հույզեր հաղորդելու համար։

Նոր կտակարանյան գրվածքները, որոնք տրամադրում են Պատմական արձանագրություններ Հիուսի կյանքի և ծառայության վերաբերյալ, հետևյալն են՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես։ Այս չորս գրքերը նաև նշվում են որպես Ավետարաններ։ Գործք Առաքելոց գիրքը մեկ այլ պատմական գիրք է Նոր Կտակարանում, որը ժամանակագրում է Քրիստոնեական եկեղեցու հիմնադրումը և ընդլայնումը Հիսուսի մահից և հարությունից հետո։

Նոր Կտակարանյան գրքերը, որոնք ներկայացնում են Ուսուցողական գրվածքները, ներառում են Հռոմեացիներին ուղղված նամակից մինչև Հուդայի նամակը։ Սրանք իրական նամակներ են՝ գրված եկեղեցու առաջնորդների կողմից, ովքեր խրատում և ուսուցանում են ամբողջ աշխարհում եղող ուրիշ Քրիստոնյաների և եկեղեցիների։

Սաղմոսների Հին կտակարանյան գիրքը Ոգեշնչող գրվածքների վառ օրինակ է։ Ներքևում Սաղմոսից մեկ ոգեշնչող համար է բերված, որը երաշխավորում է այն օրհնությունները, որոնք Աստված շնորհում է նրան, ով շարունակ ներդնում է Աստծո Խոսքն իր կյանքում։

«Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան»։ Սաղմոս 1։2-3

Աստծո Խոսքի սերմը մեր կյանքում ցանելու համար մենք կարիք ունենք Աստծո Խոսքի ընթերցումը դարձնել մեր առօրյա կյանքի մի մասը։ Երբ Աստծո Խոսքի սերմը ծաղկի ձեր կյանքում, ապա Նրա օրհնություններն առավել ակնհայտ կլինեն։ Դուք Իր Խոսքից կստանաք զորություն, ինչը կպահպանի ձեզ, նույնիսկ երաշտի և դժվարին ժամանակներում։

Սուրբ Գրություն

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Ձեր լավագույն ներդրումը

Օրհնյալ և առատ շահույթի ձեռքբերումը սկսում է ճիշտ ներդրումից։ Եթե դուք նորադարձ Քրիստոնյա եք, ապա ձեր հավատի հարցում ավելի մեծ ներդրում չեք կարող անել, քան Աստծո Խոսքով շարունակ լցվելը։ Սկսե՛ք այստեղից՝ օգնելու ձեզ արդյունավետորեն Կարդալ, Հասկանալ և Կիրառել այն ամեն օր։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy