Ձեր լավագույն ներդրումըՕրինակ
«Երաշխավորված փոխհատուցում»
Ժամանակակից աշխարհում այս պնդումը ոմանց մոտ զարմանք և ոմանց մոտ կասկած է առաջացնում։ Բայց կա տիեզերական օրենք, որը վերաբերում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ սերմելու և բերքահավաքի օրենքներին, կամ ավելի պարզ ասած՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես»։
Դուք չեք կարող հնձել բերքը եթե առաջինը չցանեք սերմերը։ Դուք չեք կարող ձեռք բերել եկամուտ, եթե առաջինը չներդնեք։ Չեք կարող ստանալ արտադրության կամ ծառայության շահույթը, եթե առաջին հերթին չգնեք այն։ Չեք կարող ֆիզիկական առողջությունը պահպանել առանց հավասարակշռված սննդակարգի և շարունակ մարզանքի։ Եվ այս բոլոր օրինակների հետ մեկտեղ՝ ստացված փոխհատուցումը համաչափ է նախապես տրվածի որակին և քանակին։
Նույն օրենքը վերաբերում է նաև մեր և Աստծո հարաբերություններին։ Մենք չենք կարող հնձել Աստծո հետ լիարժեք և օրհնյալ ընթացք, եթե չցանենք սերմը, որը կարտադրի այդ բերքը։ Բարի լուրն այն է, որ Աստված ստեղծել է բարի սերմ, հեշտորեն հասանելի մեզ համար, այն է՝ Իր Խոսքը, Աստվածաշունչը։Աստծո Խոսքը մեր կյանքերում առատաձեռնորեն ցանելը երաշխավորում է մեզ լիառատ փոխհատուցում այդ ներդրման համար։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Օրհնյալ և առատ շահույթի ձեռքբերումը սկսում է ճիշտ ներդրումից։ Եթե դուք նորադարձ Քրիստոնյա եք, ապա ձեր հավատի հարցում ավելի մեծ ներդրում չեք կարող անել, քան Աստծո Խոսքով շարունակ լցվելը։ Սկսե՛ք այստեղից՝ օգնելու ձեզ արդյունավետորեն Կարդալ, Հասկանալ և Կիրառել այն ամեն օր։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy