Ձեր լավագույն ներդրումըՕրինակ

Ձեր լավագույն ներդրումը

ՕՐ 2 5-ից

«Աստվածաշնչի ամփոփում»

Աստվածաշունչը լի է որպես Քրիստոնյա հավասարակշռված, լիարժեք և օրհնյալ կյանք ապրելու անվերջանալի սկզբունքներով, պարզ ուսուցումներով և պատշաճ օրինակներով։ Իրականում, Աստծո Խոսքը երբեք անտեղի չի եղել և չի լինի, անկախ ժամանակների և եղանակների փոփոխությունից, և այն հասանելի է պատրաստելու և սպառազինելու մեզ մեր կյանքում Իր նպատակը իրականացնելու համար։

«Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի»։ Բ Տիմոթեոսին 3։16-17

Կարող ենք մտածել, որ Աստվածաշունչն Աստծո մտերմիկ, գրավոր արտահայտությունն է և այն ամենի, ինչ Նա ներկայացնում է մարդկությանը։ Ներքևում նշված են մի քանի կետեր, որոնք օգնում են սահմանել դրա նշանակությունը․

1 – Աստվածաշունչն Աստծո սիրո նկատելի արտահայտութունն է։ Այն խոսում է Իր հատկանիշների և բնավորության մասին, Նրա հաղորդակցման և հրամանների մասին և, վերջ ի վերջո, Իր սիրո լիարժեք արտահայտման մասին ամեն մարդու հանդեպ, որ երբևէ ապրել է։

2 –Աստվածաշունչն Աստծո շունչն է։ Որքան էլ որ Աստվածաշնչի 66 գրքերը ֆիզիկապես գրվել են շատ հեղինակների կողմից, այնուամենայնիվ, ամեն մեկն իր գրածի համար ուղղակիորեն ներշնչվել է Աստծուց, Սուրբ Հոգու միջոցով։

3 –Աստվածաշունչն Աստծո հեղինակությունն է մեր կյանքերում։ Ի վերջո, քանի որ Աստվածաշունչն Աստծո «նամակն» է՝ ուղղված մարդկությանը, և դրանում եղած գրվածքներն Աստծո շունչն են, ապա Նրա Խոսքն ունի նույն հեղինակությունը մեր կյանքերում, ինչ Ինքն՝ Աստված։

Աստծո Խոսքը մեր հոգևոր աճի և Աստծո ճանաչման հասունության ամենակարևոր հիմքերից մեկն է։ Որպեսզի լիովին թույլ տանք, որ Աստծո Խոսքի սերմերը ծաղկեն մեր կյանքում, մենք կարիք ունենք տնկելու այդ սերմերը այն կարդալով, զարգացնելով դրա մասին մեր հասկացողությունը, այնուհետև մեր կյանքում այն կիրառելով։

Սուրբ Գրություն

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Ձեր լավագույն ներդրումը

Օրհնյալ և առատ շահույթի ձեռքբերումը սկսում է ճիշտ ներդրումից։ Եթե դուք նորադարձ Քրիստոնյա եք, ապա ձեր հավատի հարցում ավելի մեծ ներդրում չեք կարող անել, քան Աստծո Խոսքով շարունակ լցվելը։ Սկսե՛ք այստեղից՝ օգնելու ձեզ արդյունավետորեն Կարդալ, Հասկանալ և Կիրառել այն ամեն օր։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy