Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբՕրինակ

Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբ

ՕՐ 7 8-ից

«Նա ձևավորում է բնավորություն՝ ձեր աճի օգնության համար»

Լավ բնավորությունը ինչ-որ բան չէ, որ մենք պարզապես ստանում ենք փրկության հետ, այլ ժամանակի հետ մեկտեղ սովորում և զարգացնում ենք։ Աստծո առաջնային նպատակներից մեկն է օգնել մեզ ձևավորել այնպիսի բնավորություն, ինչպիսին Քրիստոսինն է։ Սուրբ Հոգին օգնում է մեզ ավելի նմանվել Հիսուսին՝ մեր մեջ ձևավորելով և զարգացնելով Իր բնավորությունը։ Աստվածաշունչն անվանում է սա Սուրբ Հոգու Պտուղ։

«Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա»։

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 5:22-23

Դժվարությունների կիզակետում մենք երբեմն փորձում ենք հաղթահարել անհաջողությունները սեփական ուժերով։ Այսպես անելով՝ մենք նույնիսկ կարող ենք գայթակղվել մեր Քրիստոնեական բնավորությունը փոխզիջման ենթարկելու հարցում, միայն թե հաղթահարենք դժվարությունները, կամ անցնենք ամենակարճ ճանապարհով։ Բայց երբ մենք աղաղակում ենք Սուրբ Հոգու օգնության համար, Նա մեզ օգնում է հավատարիմ մնալ մեր ընթացքում՝ շիտակությամբ, ճշմարտությամբ և անկեղծությամբ՝ անկախ հանգամանքներից։

Հաջողության ժամանակ նույն աստվածաշնչյան չափանիշները պետք է անեղծ մնան։ Ինքնահավան հպարտությունն ու ամբարտավանությունը ուղղակիորեն հակասում են քրիստոնեական բնավորությանը, ինչն Աստված ցանկանում է զարգացնել մեր կյանքում։ Իրականում հեզությունը պարտադիր պահանջ է ամեն քրիստոնյայի համար, որպեսզի շարունակի Աստծուց աջակցություն ստանալ։

«Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը»։

ՄԱՏԹԵՈՍ 5:5

Երբ Քրիստոսի բնավորությունն ունենալով մենք բախվում ենք դժվարությունների և հաջողությունների, ապա մենք աճում ենք Աստծո հետ մեր ընթացքի մեջ։ Մենք նույնիսկ սկսում ենք գիտակցել, որ Հոգու Պտուղներով գործելը մեր վերջնական բարիքի և Իր փառքի համար են։ Որքան աճում ենք Աստծո հետ ընթացքի մեջ, այքան մեր կյանքում ավելի շատ օրհնություններ ենք Աստծուց ստանում։

Օր 6Օր 8

Այս Ծրագրի Մասին

Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբ

Դուք երբեք մենակ չեք։ Անկախ այն բանից թե դուք 1 օրվա, թե 30 տարվա Քրիստոնեական հավատի փորձ ունեք, այս ճշմարտությունը հաստատուն է կյանքի բոլոր մարտահրավերների ժամանակ։ Սովորե՛ք՝ ինչպես արդյունավետորեն կիրառել Աստծո օգնությունն այս ծրագրի մեջ։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy