Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբՕրինակ

Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբ

ՕՐ 6 8-ից

«Նա ձեզ զորացնում է հաղթական կյանք ապրելու համար»

Առանց աշխատանքի համար նախատեսված ճիշտ գործիքների աշխատելը, նույնիսկ ամենապարզ գործի համար, կարող է անհաղթահարելի դառնալ։ Օրինակ՝ պտուտակահանով հեշտ է պտուտակը հանել, սակայն առանց դրա դա շատ ավելի հոգնեցուցիչ և դժվար կլինի։

Աստծո հիմնական առաջնահերթություններից մեկն է մեզ կյանքի ճիշտ գործիքներով ապահովելը։ Անկախ այն բանից, թե դա իմաստություն է՝ կարևոր որոշում կայացնելու համար, թե կամքի ուժ՝ վատ սովորությունից ազատվելու համար, կամ նույնիսկ լրացուցիչ հավատ՝ հուսահատ իրավիճակում վստահորեն դիմակայելու համար, Աստված հավատարիմ է մեզ տրամադրել այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք լիակատար և օրհնյալ կյանքի համար։

«Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի»։

ԵՍԱՅԻ 40:30-31

Մեր հույսն Իր վրա դնելը մեզ հնարավորություն է տալիս մուտք գործել գործիքների անսահման զինանոց, ինչը կսպառազինի մեզ ամեն բանով, ինչ պետք է խնդիրների հետ բախվելուց։ Երբ մեզ երկնքից լիազորում են, մենք հաղթական կյանք ենք ապրում։

Սուրբ Գրություն

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբ

Դուք երբեք մենակ չեք։ Անկախ այն բանից թե դուք 1 օրվա, թե 30 տարվա Քրիստոնեական հավատի փորձ ունեք, այս ճշմարտությունը հաստատուն է կյանքի բոլոր մարտահրավերների ժամանակ։ Սովորե՛ք՝ ինչպես արդյունավետորեն կիրառել Աստծո օգնությունն այս ծրագրի մեջ։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy