Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբՕրինակ

Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբ

ՕՐ 1 8-ից

«Դուք երբեք մենակ չեք»

Հաճախ ասվում է, որ կյանքը բաղկացած է մի շարք վերելքներից և վայրէջքներից, վայելքի և խոստումների շրջաններից՝ միախառնված դժվարության և կասկածի շրջանների հետ։ Կյանքը պարզապես հաստատուն բարձունք չէ, ավելի շուտ, այն ճամփորդություն է, որը բաղկացած է բլուրներից և հովիտներից։ Բոլորը՝ թե՛ հավատացյալները, և թե՛ անհավատները, անցնում են կյանքի վերելքներով և վայրէջքներով։

Բայց որպես Քրիստոնյաներ, մենք անհավանական խոստում ունենք Աստծուց, որ երբեք միայնակ չենք բախվելու կյանքի հովիտներին։ Ահա Նրա քաջալերող խոսքերն՝ ուղղված մեզ․

«Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։

Բ ՕՐԵՆՔ 31:6

Ճշմարտությունն այն է, որ մենք Աստծո ներկայության կարիքն ունենք թե՛ դժվարությունների ժամանակ, և թե՛ հաջողության։ Իմանալով, որ Աստված մեզ հետ է, կյանքում մենք կարող ենք բախվել ցանկացած դժվարության, որպես մի քայլ դեպի հաջողություն, և ոչ թե անկում՝ դեպի հուսահատություն։

Չկա այնպիսի բարձր լեռ կամ այնպիսի ցածր հովիտ, որտեղ Աստված չկարողանա հանդիպել մեզ։ Անկախ հանգամանքներից՝ Աստված հավատարիմ է և միշտ մեզ հետ։

Սուրբ Գրություն

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբ

Դուք երբեք մենակ չեք։ Անկախ այն բանից թե դուք 1 օրվա, թե 30 տարվա Քրիստոնեական հավատի փորձ ունեք, այս ճշմարտությունը հաստատուն է կյանքի բոլոր մարտահրավերների ժամանակ։ Սովորե՛ք՝ ինչպես արդյունավետորեն կիրառել Աստծո օգնությունն այս ծրագրի մեջ։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy