Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբՕրինակ

«Նրա առաքելությունն անձնական է»
Արարչագործության սկզբից Սուրբ Հոգին ներկա է գտնվել՝ մեր մեջ ապրելով բոլոր սերունդների ժամանակներում։
«Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա»։
ԾՆՆԴՈՑ 1:2
Բայց միայն այն բանից հետո, երբ Հիսուսն ավարտեց Իր գործը խաչի վրա, Սուրբ Հոգու ծառայությունը դարձավ անձնական և մտերմիկ յուրաքանչյուր հավատացյալի համար։ Հիսուսն ասաց Իր աշակերտներին մինչ Իր մահը, որ Սուրբ Հոգին ներկա է իրենց մեջ, սակայն դեռ իրենց մեջ չի բնակվում։
«ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:17-18
Իր մահից անմիջապես առաջ Հիսուսն Իր աշակերտներին խոստացավ մխիթարություն, որ Նա դեռ հոգեպես նրանց հետ կլինի՝ իրենց կյանքում ապրող Սուրբ Հոգու ներկայության միջոցով։ Հիսուսի սկսած գործը շարունակվում է մեր կյանքում Սուրբ Հոգու միջոցով։ Աստված օգտագործում է Սուրբ Հոգին մեր մեջ չորս բան իրականացնելու համար․
1. Նա դարձնում է փրկությունն անձնական իրականություն։
2. Նա զորացնում է ձեզ հաղթական կյանք ապրելու համար։
3. Նա ձևավորում է քրիստոնեական բնավորություն՝ օգնելու ձեզ աճել։
4. Նա ամեն բան ձեր բարիքի համար է անում։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին

Դուք երբեք մենակ չեք։ Անկախ այն բանից թե դուք 1 օրվա, թե 30 տարվա Քրիստոնեական հավատի փորձ ունեք, այս ճշմարտությունը հաստատուն է կյանքի բոլոր մարտահրավերների ժամանակ։ Սովորե՛ք՝ ինչպես արդյունավետորեն կիրառել Աստծո օգնությունն այս ծրագրի մեջ։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy
Հարակից ծրագրեր

Դասեր Լավոդիկեի եկեղեցուց

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Դու նրանց հույսն ես․․․

Հավատքը պետք է ողջամիտ լինի

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
