Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբՕրինակ

Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբ

ՕՐ 2 8-ից

«Աստված եկել է քեզ մոտ»

Հավիտենական կյանքի խոստումը Աստծո՝ մեզ մոտ գալու հետևանքն է, այլ ոչ թե այն բանի, որ մարդկությունը փորձում է փնտրել և գտնել Աստծուն հեռավոր մի վայրում։

Ի սկզբանե, Աստված սիրեց մեզնից յուրաքանչյուրին անշահախնդիր և հավիտենական սիրով։ Իր սկզբնական մտադրությունն էր՝ ունենալ ամուր և վառ հարաբերություններ յուրաքանչյուրի հետ։ Այնուամենայնիվ, երբ Ադամն ու Եվան Պարտեզում չհնազանդվեցին Աստծուն, իրենց մեղքը մեր և Աստծո միջև պատնեշ ստեղծեց։ Մենք հավիտենապես բաժանվեցինք Նրանից։

Փոխարենը թույլ տալու, որ մնանք Իրենից բաժանված, Աստված գործի դրեց վերականգնման մի կատարյալ ծրագիր՝ առաջնորդվելով մեր հանդեպ Իր անվերջանալի սիրուց և ողորմությունից։ Իր ծրագրի նպատակն է ամբողղջովին վերականգնել մարդկության հետ ունեցած հարաբերությունների նույնիսկ ամենամտերմիկ կողմերը, ինչպես Ադամի և Եվայի անկումից առաջ էր։

Մոտ 2000 տարի առաջ Աստված աշխարհ ուղարկեց Իր Որդուն՝ հեռացնելու մեղքի պատճառով առաջացած պատնեշը և բերելու փրկություն՝ հասանելի բոլորին։

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:16-17

Իր մահով և հարությամբ Հիսուսն ամբողջովին վճարեց մեղքի պատիժն ի օգուտ մեզ և հեռացրեց մեր և Աստծո միջև եղած պատնեշը։ Այս ներումը հասանելի է բոլոր նրանց, ովքեր պարզապես ընդունում են Նրան՝ որպես իրենց Փրկիչ։

Բայց սա միայն սկիզբն էր։ Մինչ Հիսուսը կավարտեր Իր երկրային ժամանակը՝ միանալու Իր Հորը, որ Երկնքում է, Նա սովորեցնում էր Իր աշակերտներին մարդկությանը ամբողջությամբ իր մոտ վերադարձնելու Աստծո ավելի ընդարձակ ծրագրի մեկ այլ կարևոր տարր։«Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:2-3

Աստված ոչ միայն Հիսուսին ուղարկեց՝ հեռացնելու մեղքի պատնեշը, այլև մի օր, ապագայում Հիսուսը կվերադառնա՝ բոլոր հավատացյալներին «տուն» տանելու համար, որպեսզի հավիտյան Իր հետ լինեն։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Ապրե՛ք զորությամբ և համարձակությամբ

Դուք երբեք մենակ չեք։ Անկախ այն բանից թե դուք 1 օրվա, թե 30 տարվա Քրիստոնեական հավատի փորձ ունեք, այս ճշմարտությունը հաստատուն է կյանքի բոլոր մարտահրավերների ժամանակ։ Սովորե՛ք՝ ինչպես արդյունավետորեն կիրառել Աստծո օգնությունն այս ծրագրի մեջ։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy