Ծրագրի մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերումՕրինակ

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

ՕՐ 6 7-ից

Մենք հողեղեն անոթներ ենք՝ ստեղծված Աստծու կողմից և Աստծու համար

Աստված առաջին մարդուն արարեց հողի փոշուց։ Մենք կավ ենք Արարիչ Աստծու՝ Մեծ Վարպետի ստեղծագործ ձեռքերում։ Մեր արարման նպատակը Տեր Աստծուն մեր ապրած կյանքով փառավորելն է։ Աստված սիրում է մեզ և փափագում է մեր մեջ կերտել այնպիսի էություն, որն Իր կամքի համեմատ է ապրում և գործում, քանի որ դա է միակ ուղին լիառատ ու հագեցած կյանք ապրելու համար։

Սիրելի՛ բարեկամ, կան մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքն ապրում են չիրականացած երազանքներով ու ակնկալիքներով՝ հիասթափված ու շփոթված, քանի որ մշտապես ուզում են նմանվել ինչ-որ մեկին կամ ունենալ այն, ինչն ունեն մյուսները։

«․․․նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին» (Երեմիա 18.4)։

Բազմաթիվ մարդիկ կարծում են, թե երջանիկ կլինեն միայն այն պարագայում, երբ կարողանան նմանվել հաջողված մեկին։ Մարդկանց հաջողվածությունը բազմաթիվ դժվարությունների, ուսման, աշխատանքի ու նվիրման արդյունքն է։ Հատկապես հոգևոր կյանքում և Աստծուն ծառայելու մեջ հաջողված մարդիկ շատ երկար ժամանակ են անցկացրել Բրուտի արարող ու կերտող ձեռքերի մեջ, Նրա ճախարակի վրա, չորանոցում և վառարանում։

Շատերն են ուզում այդ մարդկանց նման հաջողվել, սակայն չեն կամենում անցնել այդ նույն բարդ իրավիճակներով։ Շատերն են ուզում Դավթի նման հաղթել Գողիաթին, սակայն դրանից առաջ չեն մարտնչում առյուծի կամ արջի հետ, ինչպես Դավիթն էր արել նախկինում։

Փառքի անոթ լինելու փափագն առանց Բրուտի ձեռքերում հունցվելու, ձևավորվելու և թրծվելու ընթացքներն անցնելու հաճախ տանում է ձախողումների, հիասթափության և հոգևոր ավերածությունների, քանի որ մարդիկ չեն պատկերացնում Աստծուն ծառայելու ընթացքի նրբություններն ու բարդությունները։ Միայն Աստծու ձեռքերի մեջ կերտված և դժվարություններով անցած ծառայողներն են, որ պատրաստ են դիմակայելու բոլոր փորձություններին և իրենց մոտեցումներով և ապրելակերպով փառավորելու Տեր Աստծուն։

«Օ՜, ձեր այս խոտորնակությունը. մի՞թե բրուտը կավ կհամարվի, որ շինվածքն ասի իր շինողին. «Նա ինձ չի շինել», և արարածն ասի իր արարչին. «Նա բան չի հասկանում» (Եսայիա 29.16)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, չափազանց կարևոր է հասկանալ, որ Աստված ինքնիշխան է և ամենալավ ծրագրերն ունի քո կյանքի համար։ Երբ մենք հասկանում ենք, որ մեր կյանքերի բրուտը չենք, այլ ընդամենը մի կավ, որը պետք է հանձնվի Բրուտի ստեղծագործ, վերականգնող ու բժշկող ձեռքերին, մեր առջև բացվում է հոգևոր աճի ու ամրացման մի օրհնյալ ուղի, որով հավատարիմ առաջ գնալու պարագայում ես և դու գտնելու ենք մեր կյանքի իրական իմաստը և ապրելու ենք լիառատ ու լիաթոք կյանքով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

Մենք նման ենք կավի, իսկ Աստված Բրուտն է։ Նա ոչ միայն արարել է մեզ, այլև ուզում է մեզնից կերտել Իր փառքի անոթները։ Երբ մենք մեր կյանքերը հանձնում ենք Տեր Հիսուսի տնօրինմանը և վստահում, Տերն օգնում ու փոխակերխում է մեր ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում