Ծրագրի մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերումՕրինակ

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

ՕՐ 3 7-ից

Թո՛ւյլ տուր, որ Աստված ամրություն տա քո սրտին

Աստվածաշնչում կարդում ենք, որ մենք նման ենք կավի, իսկ Աստված Բրուտն է։ Նա ոչ միայն արարել է մեզ, այլև ուզում է մեզնից կերտել Իր պատկերացրած անձնավորությունները՝ Իր փառքի անոթները։ Այս ամենն Աստված սովորեցնում է Երեմիային, որպեսզի մարգարեն այն փոխանցի հետագա սերունդներին, ինչպես նաև՝ ինձ և քեզ։

Սիրելի՛ բարեկամ, երբ վարպետ կավագործն իր հմուտ ձեռքերով հունցում ու պատրաստում է կավը և երկար ու մանրակրկիտ աշխատանքից հետո ավարտում է կավե անոթի հետ իր գեղեցկագույն գործը պտտվող ճախարակի վրա, դա դեռ չի նշանակում, թե տվյալ անոթն արդեն պատրաստ է։

Բրուտը տեսնում է իր մտքի, երևակայության և ձեռքերի վարպետության այդ գեղեցիկ արդյունքը և գիտի, որ կավե անոթը հանգիստ առնելու և մի քանի օր չորանալու կարիք ունի։ Վարպետ բրուտները նայում են իրենց կերտած անոթներին և նրանց աչքին դրանք շատ հաճելի են թվում։

«Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին» (Երեմիա 18.4)։

Չորանալուց հետո գալիս է թրծման ընթացքով անցնելու հերթը։ Վառարանի ջերմաստիճանը բարձրացվում է շատ դանդաղ, որպեսզի կավը հարմարվի տվյալ աստիճանին, որպեսզի անոթն առանց ճաքերի և որակը կորցնելու անցնի ամրության համար անհրաժեշտ առավելագույն ջերմաստիճանի տակ թրծվելու գործընթացը։

Ցանկացած կավե անոթի՝ վառարանում մնալու ժամանակահատվածը որոշվում է դրա չափով, պատերի հաստությամբ և կիրառման բնագավառով։ Ինչպես և նախորդ բոլոր գործընթացներում, այստեղ էլ բրուտն է որոշողը, թե թրծման գործընթացը որքան ժամանակ է տևելու։

Վառարանից դուրս բերված անոթը բրուտի ձեռքերում անցնում է որակի ստուգման մի հետաքրքիր ընթացքով։ Անոթից դուրս եկած ձայնը հուշում է բրուտին դրա որակական հատկանիշների մասին և տեղեկացնում թրծման գործընթացի արդյունավետության մասին։ Թրծման բարձր ջերմաստիճաններից հետո առանց ճաքերի մնացած անոթը մի առանձնահատուկ ձայն է արձակում բրուտի մատների հարվածներից հետո։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քանի դեռ մենք չենք ապաշխարել և չենք հանձնել մեր կյանքը Տեր Աստծու արարող ու փոխակերպող ձեռքերի մեջ, մենք անմշակ ու տձև կավ ենք՝ լի կոշտերով ու թերություններով։ Սակայն երբ հանձնվում ենք Նրա հոգատար ու ստեղծագործ ձեռքերի մեջ, դա դեռ չի նշանակում, որ ամեն բան ավարտվել է, և մենք հասել ենք մեր նպատակին։ Մեր կյանքում սկսվում է փոխակերպման մի գործընթաց, որի վերջնարդյունքը պետք է լինի Աստծու սրտի համեմատ մարդու կերտվելը մեր էության մեջ։

Աստված ուզում է փոխել մեր սիրտն ու բնավորությունը՝ ամրացնել այն և մեզ դարձնել սրբության կյանքին փափագող մարդիկ։ Երբ մեր կյանքի կերպն ու ընթացքը որոշողը ոչ թե աշխարհն է, այլ՝ Աստված, մենք ամուր կանգնելու ենք ընդդեմ բոլոր գայթակղությունների ու մոլորությունների և պատրաստ ենք լինելու մեզ կազմավորող Տիրոջ հետ հավիտենությունն անցկացնելու օրհնյալ իրողությանը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

Մենք նման ենք կավի, իսկ Աստված Բրուտն է։ Նա ոչ միայն արարել է մեզ, այլև ուզում է մեզնից կերտել Իր փառքի անոթները։ Երբ մենք մեր կյանքերը հանձնում ենք Տեր Հիսուսի տնօրինմանը և վստահում, Տերն օգնում ու փոխակերխում է մեր ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում