Տիրոջ Բժշկարար Ներկայությունը Կյանքի Դժվարագույն ՊահերինՕրինակ

Տիրոջ Բժշկարար Ներկայությունը Կյանքի Դժվարագույն Պահերին

ՕՐ 2 7-ից

Տեր Հիսուսը հայտնեց Ինքն Իրեն…

Սիրելի՛ բարեկամ, ցավոք մեր շրջապատում բազմաթիվ մարդիկ կան, որոնք հայրական սխալ խնամք ու վատ վերաբերմունք են տեսել իրենց մանկության տարիներին։ Կան նաև մարդիկ, որոնք առանց հայրական ջերմության են մեծացել, քանի որ հայրը լքել է իրենց ընտանիքը կամ անժամանակ մահացել։ Նման մարդիկ դժվարություններ են ունենում Աստծո հայրական սերն ընկալելու և ընդունելու հարցում ու դժվարանում են թույլ տալ, որ Աստված սիրի իրենց Իր հայրական կատարյալ սիրով։

Մինչդեռ, հենց մեր երկնային Հոր սերն է մեր ազատագրությունների և բոլոր բժշկությունների բանալին։

Աստված մարդկությանը որպես Հայր հայտնեց Իրեն, երբ երկիր ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Ընթերցե՛նք Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եթե Ինձ ճանաչեիք, Իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք Նրան և տեսաք» (‭‭Հովհաննես‬ ‭14․7‬‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն անգամ, երբ հանդիպում ես Տեր Հիսուսին, դու Հայր Աստծուն ես հանդիպում, որովհետև Աստված մեկ է: Այն ամենը, ինչը կատարեց Տեր Հիսուսը, մարդկությանը հայտնում էր երկնային Հոր սիրտը՝ Նրա բարի և ողորմած, սիրող ու ներող, արդար ու սուրբ էությունը։ Տեր Հիսուսը Աստծո մարմնացումն էր այս երկրի վրա, և Նրա կյանքում ամեն բան տեղի էր ունենում Հայր Աստծո իշխանությամբ և Սուրբ Հոգու զորությամբ։

Ահա ասվածի մի հրաշալի օրինակ. շնացող կնոջը Տեր Հիսուսը ներեց և Իր իմաստությամբ պաշտպանեց նրանցից, ովքեր մեղադրում էին նրան և կամենում էին քարկոծելով սպանել։ Այս պատմության մեջ շատ ուսուցողական և Աստծո բնույթը բացահայտող դրվագներ կան։ Տերը այս կնոջը ոչ միայն ներեց, այլև մի քանի խոսք ասելով՝ հայտնեց, որ չի հանդուրժելու նրա մեղքի կյանքը, չի մեղադրում այդ կյանքի համար, սակայն որպես Իր ներման ու շնորհի արձագանք նրանից ակնկալում է փոխված կյանք, սրբության ընթացք և Իր կամքին հնազանդություն։ Տերը բարձրացրեց ընկածին առանց որևէ ցավ պատճառելու նրան։

Նրա աստվածային բնույթի դրսևորման մեկ այլ զորավոր օրինակ էր, երբ Տեր Հիսուսն Իր կյանքը զոհեց, որպեսզի մենք մեր երկնային Հոր հետ հաշտվելու և մտերմության հարաբերություն հաստատելու հնարավորություն ստանանք։

Այսօր քաջալերում եմ քեզ, որ առանց որևէ մտավախության մոտենաս Աստծուն, Ով ուզում է քեզ հայրություն անել։ Հիշի՛ր բոլոր այն ժամանակներն ու իրավիճակները, երբ քո կյանքում ակնհայտ կերպով տեսել ես Աստծո գործերն ու Նրա օգնող ձեռքը։ Եվ ամեն անգամ Նա օգնել ու ազատել է քեզ, խաղաղությամբ լցրել քո սիրտն ու բուժել մյուսների հասցրած վերքերը։

Իսկ հիմա ժամանակն է, որ դու դառնաս Նրա զավակը։ Աստված ուզում է լինել քո Հայրը քո կյանքի բոլոր օրերում։ Սակայն ոչ այնպես, ինչպես դու ես դա պատկերացնում, այլ այնպես, ինչպես Նա է ակնկալում։ Եվ Նա Իր հոգատարությամբ Իր Սուրբ Խոսքի մեջ մանրամասնորեն բացահայտում է, թե ինչպե՞ս է մարդը դառնում Իր զավակը, և թե ինչպիսի՞ որդիական կյանք ու նվիրում է Հայրը ակնկալում Իր զավակներից․․․

Ես իմ սրտում հիմա զգում եմ, որ դու հավատում ես Աստծուն․․․ Բայց նաև աղոթում եմ, որ փնտրես Աստվածաշնչի մեջ այն ճշմարտությունը, թե քո երկնային Հայրը ինչպիսի՞ կյանք է ակնկալում Իրեն հավատացող և Իրեն սիրող Իր զավակներից։ Փնտրի՛ր և կգտնես․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Տիրոջ Բժշկարար Ներկայությունը Կյանքի Դժվարագույն Պահերին

Սիրելի՛ բարեկամ, իսկ քո կյանքում հաճա՞խ են լինում վախի դրսևորումներ։ Դրանք, անշուշտ, շատ բազմազան կարող են լինել։ Ոմանք վախենում են միայնությունից, ոմանք հիվանդությունից, ոմանք մահից, ոմանք իրենց իսկ մտքերից․․․նմանատիպ վախերը փորձում են կառավարել մեր կյանքը՝ ազդելով որոշումներ մեր կայացնելու վճռականության վրա։ Ցանկացած վախից ազատագրում կա, աստվածաշնչյան ճշմարտությունը իր մեջ մի կարևոր հուշում է պարունակում․․․

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/