ՍԱՂՄՈՍՆԵՐ 57:1-11

ՍԱՂՄՈՍՆԵՐ 57:1-11 ՆՎԱԱ

Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է քեզ վրա, և ես պիտի քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն։ Ես կանչում եմ Բարձրյալ Աստծուն, որ բարիք է անում ինձ։ Նա երկնքից օգնություն կուղարկի և կփրկի ինձ. նա ամոթահար կանի նրան, ով ուզում է կուլ տալ ինձ։ (Սելա)։ Աստված ուղարկում է իր ողորմությունն ու ճշմարտությունը։ Իմ անձն առյուծների մեջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ. նրանց ատամները նիզակներ ու նետեր են, և նրանց լեզուները՝ սրած թրեր։ Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, թող քո փառքը լինի ամբողջ երկրի վրա։ Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհված էր. փոս փորեցին իմ առջև, և իրենք ընկան մեջը։ (Սելա)։ Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է. պիտի օրհնեմ երգով և սաղմոս ասեմ։ Զարթնի՛ր, իմ փա՛ռք, զարթնե՛ք, սաղմոսարա՛ն և քնա՛ր. ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան, Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ. սաղմոս պիտի ասեմ քեզ ազգերի մեջ, Որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինք, և քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։ Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա. քո փառքը թող լինի ամբողջ երկրի վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 57:1-11 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում