Տիրոջ Բժշկարար Ներկայությունը Կյանքի Դժվարագույն ՊահերինՕրինակ
Ազատվի՛ր կեղծ հորից
Սիրելի՛ բարեկամ, երբևէ ունեցե՞լ ես նման մտքեր․
- «Աստված, հավանաբար, մոռացել է ինձ»։
- «Ես բավականաչափ լավը չեմ»։
- «Ես միայնակ եմ»։
- «Ոչ ոք ինձ չի հասկանում»։
- «Իմ ոչ մի երազանքը չի իրականանա»։
- «Ես ձախողակ մեկն եմ»։
Դժբախտաբար, մարդիկ հաճախ են նման մտքեր ունենում։ Դրանք երբեմն մեզ հաղթում ու ճնշում են այնքան, որ կորցնում ենք մեր կյանքի հավասարակշռությունը, ընկնում ու մոռանում, թե իրականում Ով և ինչպիսին է մեր երկնային Հայրը։
Երբեմն այս կործանարար մտքերը մեր երևակայության արդյունքն են, իսկ երբեմն էլ՝ մեր հոգիների թշնամու մեր մտքին ուղղված կրակոտ նետերը…
Սակայն Տեր Հիսուսը մեզ ցույց է տալիս, որ լավագույն պաշտպանությունը նման հարձակումների պարագայում մեր հայացքը «ստության հորից» կտրելն ու դեպի մեր երկնային Հայրն ուղղելն է։
«Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի» (Հովհաննես 14․30):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ փորձիր ինքդ հաղթել սատանային։ Տեր Հիսուսն արդեն արել է դա։ Ե՛կ սովորենք Նրա տարած հաղթանակներից․․․
Տերը մեզ մեր թշնամու հանդեպ հաղթանակի հրաշալի օրինակ է թողել։ Նրա նման հավատա՛, որ քո երկնային Հոր սերը և քո հավատարմությունն այդ սիրուն քեզ կհանեն քո կյանքի ցանկացած անապատից։ Քո կյանքի Տերն Աստված է։ Նա ամեն բան գիտի քո մասին։ Եվ Նա սիրում է քեզ կատարյալ ու ամբողջական սիրով։
Թշնամին միայն ունի այն զորությունը, որը մենք ինքներս ենք տալիս նրան։ Եվ դա անում ենք՝ նրա ստերին հավատալով։ Չափազանց կարևոր է այս ճշմարտությունը հասկանալը։ Եթե դու ամբողջությամբ վստահես Աստծուն և հնազանդվես Նրա կամքին, ապա, ինչպես Տեր Հիսուսի պարագայում, այնպես էլ քո, թշնամին ոչ մի իշխանություն չի ունենա քո կյանքի հանդեպ։ Մենք նրան օժտում ենք իշխանությամբ, երբ հավատում ենք նրա ստերին և սկսում կասկածի տակ դնել Աստծո Խոսքի ճշմարտությունները։
Այսօր թո՛ւյլ տուր, որ երկնային Հայրը բժշկի ու նորոգի միտքդ։ Որոշում կայացրո՛ւ լցնել քո ներսը Աստծո Խոսքի հանդեպ անարատ ու անխարդախ հավատքով։ Կարդա՛ Աստվածաշունչ։ Լսի՛ր Աստվածաշնչի հիմք ունեցող ուսուցումներ։ Գտի՛ր Աստվածաշնչի արժեքների վրա հիմնված եկեղեցի և Աստծո Խոսքի ու սրբության կյանքի նախանձավոր հոգևոր առաջնորդ։ Եվ Տերը կազատագրի քեզ չար ընկերակցության ապականիչ ազդեցությունից։ Եվ Տերը կբժշկի քո միտքը Աստծո և Նրա Խոսքի հանդեպ բոլոր կասկածներից։
Դու Տեր Աստծո զավակն ես։ Աստված սիրում է քեզ։ Եվ դու պետք է ճշմարիտ հավատք ու պատկերացում ունենաս քո երկնային Հոր մասին։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Սիրելի՛ բարեկամ, իսկ քո կյանքում հաճա՞խ են լինում վախի դրսևորումներ։ Դրանք, անշուշտ, շատ բազմազան կարող են լինել։ Ոմանք վախենում են միայնությունից, ոմանք հիվանդությունից, ոմանք մահից, ոմանք իրենց իսկ մտքերից․․․նմանատիպ վախերը փորձում են կառավարել մեր կյանքը՝ ազդելով որոշումներ մեր կայացնելու վճռականության վրա։ Ցանկացած վախից ազատագրում կա, աստվածաշնչյան ճշմարտությունը իր մեջ մի կարևոր հուշում է պարունակում․․․
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/