Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքըՕրինակ

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքը

ՕՐ 6 7-ից

Ընտրի՛ր լավագույնը

Սիրելի՛ բարեկամ, Աստված կատարյալ է Իր բոլոր գործերում և ճանապարհներում։ Նրա որոշումներից յուրաքանչյուրն անթերի է։ Նա՛ է որոշել, որ դու լույս աշխարհ գաս։ Դու Տեր Աստծո ընտրությունն ես։ Դու պատահականության արդյունք չես։ Քո երկնային Հայրը փափագով սպասել է քո լույս աշխարհ գալուն, չնայած որ նախքան ծնվելդ դու արդեն իսկ Նրա սրտում էիր։

Հենց այդ պատճառով դու նույնպես կարող ես լավագույն որոշումները կայացնել քո կյանքի համար․

  • Անարդարության բախվելիս՝ ընտրի՛ր ներելը։
  • Չարախոսության բախվելիս՝ արձագանքի՛ր սիրով։
  • Անհանգստության պարագայում՝ ընտրիր ուրախությունը։
  • Անհնարինի դեպքում՝ հայացքդ ուղղիր անհնարինը հնարավոր դարձնող Աստծուն։

Ցանկացած իրավիճակում հիշի՛ր, որ դու միշտ արձագանքի երկու ընտրություն ունես՝ մարմնավոր կամ հոգևոր։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քանի որ որպես քրիստոնյա հավատացյալ դու երկրի աղն ես և այս աշխարհի լույսը, քո կյանքի դժվարին իրավիճակներում քեզ այնպես դրսևորիր, որ քո գործողություններն ու արտաբերած խոսքերը ցույց տան քո աղ և լույս լինելը։

Ե՛կ այսօր միասին աղոթենք դավանության այս աղոթքով. «Տեր Հիսո՛ւս, ես հավատքով դավանում եմ, որ Քո շնորհիվ կարող եմ Քո պատրաստած լավագույնն ընտրել իմ կյանքի համար։ Այսօր ես ընտրում եմ մարդկանց չարության ու անարդարության հանդեպ ներման ու սիրո արձագանք ունենալը։ Անկախ ամեն ինչից, ես ընտրում եմ Քո Խոսքին հնազանդության ուղին՝ Քո Հոգու հետ խաղաղության և ուրախության հարաբերությունը։ Գիտեմ, Տե՛ր, որ Դու զորացնում ես ինձ, որպեսզի Քո կամքը կատարեմ այս երկրի վրա։ Եվ գիտեմ նաև, որ ամեն բան կարող եմ Քո շնորհիվ, իմ սքանչելի Տե՛ր։ Շնորհակալ եմ, որ ինձ ուժ ես տալիս Քո վերաբերմունքն ու մոտեցումն ունենալու համար այն բոլոր իրավիճակներում, որոնցով անցնում եմ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքը

Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Սակայն ո՞րն է մե՛ր պարագայում այն չափանիշը, որը ցույց կտա և կուղղորդի մեզ մեր սրտերը ճիշտ հաճախականության դնելու հարցում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/