Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքըՕրինակ

Աստված միշտ պահում է քեզ տված Իր խոստումները
«Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։ Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է» (Ծննդոց 1.11-12)։
Սիրելի՛ բարեկամ, հենց այն նույն պահից սկսած, որ Աստված խոսեց այս հրամանը, այլ խոսքերով ասած, աշխարհի արարչագործության հենց սկզբից Երկիրը չի դադարել բույսեր ունենալուց և սերմեր տալուց։ Բնությունը երբեք չի դադարել աճել ու զարգանալ։ Փաստն այն է, որ մեր մոլորակի բնությունն ու ողջ տիեզերքը շարունակում են հնազանդվել Աստծո գերադաս հրամանին՝ այն Խոսքին, որը դուրս է եկել այն մեկի շուրթերից, Ով ողջ արարչագործության Հեղինակն է։
Եթե դու համաձայն ես տեր Աստծո սկզբունքների հետ, հավատում ես Նրա Խոսքի բացարձակ ճշմարիտ լինելուն և Նրա կամքին համահունչ ես քայլում քո երկրային ընթացքի մեջ, ապա կարող ես վստահաբար համոզված լինել, որ աստվածաշնչյան այս խոստումները իրականություն են դառնալու քո կյանքում…
- Նրա բերանից դուրս եկած խոսքը ապարդյուն չի վերադառնա մինչև չկատարի ու ավարտին հասցնի այն ամենը, ինչի համար որ ուղարկվել է։ (տե՛ս Եսայի 55.11 խոսքը)։
- Եթե Աստված քեզ Խոսք է ուղարկել, ապա այն անպայման կիրականանա քո կյանքում։
(տե՛ս Ամբակում 2.3 խոսքը)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Քրիստոսի աշակերտները մեծ օրհնության մեջ են ապրում և լցված Նրա կյանքով։ Մեր կյանքի բարգավաճումն ու հաջողվածությունը այս աշխարհի չափանիշներով մեծարվելն ու բարգավաճելը չէ, այլ Տեր Հիսուսի հանձնարարած գործը հաջողությամբ իրագործելը և հանուն Նրա Արքայության պտուղներ բերելը։ Հավատում եմ, որ դու նույնպես Աստծո շնորհքի և զորության զորավոր վկան ես դառնալու։ Տեղ մի՛ տուր մտքերիդ մեջ ծնվող կասկածներին։ Վախերիդ առաջ փակի՛ր հնարավոր բոլոր դռները։ Եղի՛ր կարգապահ հավատացյալ և Աստծո գործի հավատարիմ մշակ, ու վստահաբար կարող եմ ասել, որ տեսնելու ես Աստծո խոստումների իրականացումը քո կյանքում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին

Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Սակայն ո՞րն է մե՛ր պարագայում այն չափանիշը, որը ցույց կտա և կուղղորդի մեզ մեր սրտերը ճիշտ հաճախականության դնելու հարցում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/
Հարակից ծրագրեր

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Դու նրանց հույսն ես․․․

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
