Բացահայտի՛ր Իրական Ուրախության ԿյանքըՕրինակ

Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը

ՕՐ 1 6-ից

Ուշադրություն դարձրու քո ներքին երկխոսությանը

Սիրելի բարեկա՛մ, այսօր ուղերձների մի նոր շարք ենք սկսում, որը հիմնված է Սաղմոս 94․18-19 հատվածի վրա և նպատակ ունի մեզ սովորեցնել մեր հոգսերը Տեր Հիսուսի ոտքերի մոտ դնելու հմտությունը և (վերջապես) իրական ուրախություն գտնելու կերպը։

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։

«Եթե ասում եմ» բառերը մեզ հուշում են, որ մենք մշտապես խոսում ենք ինքներս մեզ հետ։ Իսկ դու ի՞նչ ես խոսում քեզ հետ քո սրտում, երբ մենակ ես մնում ինքդ քեզ հետ։ Ի՞նչ խոսքերով ես ինքդ քեզ սնուցում։

Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք…

Բավարար չափով տաղանդավոր չեն,

Բավարար չափով նախաձեռնող չեն,

Բավարար չափով համբերատար չեն,

Բավարար չափով խելացի չեն,

Գեղեցկադեմ չեն կամ համապատասխան կազմվածք չունեն,

Արժանի չեն սիրվելու և այլն։

Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստված նույնպես խոսում է քեզ հետ և այսօր Նրա ձայնը ավելի ուժգին պետք է հնչի քո ներսում, քան քո սեփականը․ «Դու այնքա՜ն արժեքավոր ես Ինձ համար, որ Ես իմ Որդուն եմ զոհել հանուն քեզ։ Դու այնքա՜ն թանկ ես Ինձ համար, որ Իմ սերը երբեք չի հոգնում քեզ որոնելուց»։

Մեր ներքին երկխոսության և հավատքի կապը բավականին հստակ է։ Տե՛ս, թե ինչպես էր Երեմիան աղոթում այս անկեղծ ու սրտաբուխ աղոթքով, երբ անհուսության մեջ էր․ «Եվ ասացի. «Կորավ իմ փառքը և իմ ակնկալությունը Տիրոջից»։ Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։ Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում» (Ողբ 3․18-20)։

Սակայն Աստված գիտի, որ մեր ներսի երկխոսության բառերի ու տրամադրության փոփոխությունը կարող է ժամանակ պահանջել։ Այս նույն աղոթքի մեջ Երեմիան ասում է նաև հետևյալ խոսքերը․ «Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է Քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես Նրան եմ հուսալու» (Ողբ 3․21-24)։

Որպեսզի սովորես քո հոգսերը Աստծուն տալն ու կրկին ուրախության ու խաղաղության մեջ մտնելը, շատ կարևոր է, որպեսզի նախ լսես, թե ինչ ես ասում ինքդ քեզ, իսկ հետո փոխես այդ խոսքերը ու համապատասխանեցնես դրանք այն խոսքերին, որոնք Աստված է ասում քեզ Իր Խոսքի մեջ։ Աստված շատ համբերատար է։ Եվ եթե թույլ տաս ու խնդրես Նրա օգնությունը, ապա Նա, անկասկած, կօգնի քեզ։ Նրա օգնությամբ կբացահայտես ու կհավատաս այն ճշմարտություններին, որոնք Աստված է ասում քո վերաբերյալ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.am կայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը

Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/