Խոսի՛ր Կյանք Տվող ԽոսքերՕրինակ
Եղի՛ր քաջալերող. Քաջալերանքը Բարի Լուրի սիրտն է
Աստծո համար շատ կարևոր ու թանկ մա՛րդ, Տերն ուզում է քեզ դարձնել քաջալերանքի աղբյուր մյուսների համար: Այսօր խնդրի՛ր, որպեսզի Նա ստեղծագործ միտք շնորհի քեզ քո շրջապատի մարդկանց մեջ լավագույնը բացահայտելու համար:
Յուրաքանչյուր մարդ ունի քաջալերանքի կարիք։ Այնուամենայնիվ, այս աշխարհի մտածելակերպը հազվադեպ է քաջալանքի երանգներ կրում, և դա հենց այն է, ինչն Աստված ուզում է փոխել մեր մեջ:
Քաջալերանքը՝
- դիմացինին գնահատելն է։
- նրա հնարավորությունների հարցում վստահություն ունենալն է։
- նրան պաշտպանելն է։
- նրան ասելն է՝ «դու կարո՛ղ ես անել դա»:
- և աջակցող լինելն է, երբ նա ռիսկային որևէ քայլի է նախաձեռնում:
Քաջալերանքը Բարի Լուրի սրտում է: Դա հենց այն է, ինչ Հիսուսն է անում մեզ հետ:
Եղել են դեպքեր, երբ մարդիկ նոր նախաձեռնությունների նախաշեմին են եղել կամ ձախողվել են որևէ գործի կամ ծառայության մեջ և ես ու կինս որոշել ենք նրանց քաջալերել, կիսվել ենք մեր կյանքի նմանատիպ իրավիճակներով և վկայել, թե ինչպես ենք դրանք հաղթահարել Տեր Աստծո շնորհած համբերության ու անկոտրում լինելու պարգևների շնորհիվ։ Հիմնականում, մարդիկ նման քաջալերական խոսքերից հետո բավականին զգացմունքային կերպով հարցնում էին․ «Ուրեմն, դուք հավատում եք, որ կարո՞ղ ենք․․․»:
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է հետևյալը. «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7:12)։
Աստվածային բարեհաճության արագացումը փորձառաբար ապրելու բանալիներից մեկը մյուսներին քաջալերելն է՝ նրանց սրտերում վստահության սերմեր ցանելը: Սա նշանակում է, որ քո կյանքն ապրում ես աջակցության և քաջալերանքի դրական վերաբերմունքի հիմքի վրա:
Դու կարող ես դա անել հաղորդագրություն ուղարկելու միջոցով, միասին սուրճ խմելու ընթացքում կամ հեռախոսազանգի օգնությամբ: Եղի՛ր մարդկանց խրախուսող մեկը: Հաճախ ասա՛ մյուսներին. «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս»:
Մաղթում եմ գեղեցիկ և Աստծո ներկայությամբ լեցուն օր:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Աստվածաշնչի ընթերցանության այս ծրագիրը կենտրոնանում է մարդու շուրթերից դուրս եկող խոսքերի կարևորության վրա։ Աստվածաշնչյան ուսուցումները շեշտում են, որ քրիստոնյայի շուրթերը պետք է մաքուր լինեն և օրհնության ու կյանք փոխանցող խոսքեր բխեցնեն, այլ ոչ թե տրտունջ, բամբասանք ու չարախոսություն։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ այս ընթերցանության շարքը կփոխի Ձեր վերաբերմունքը Ձեր շուրթերից դուրս եկող խոսքերի հանդեպ, և դրանք օրհնություն ու կյանք կփոխանցեն Ձեր շրջապատի մարդկանց։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/