Խոսի՛ր Կյանք Տվող ԽոսքերՕրինակ
Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատը
Ես սիրում եմ Աստվածաշնչյան այս խոսքը. «Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին» (Եփեսացիս 4․29)
Միասին մենք ունակ ենք փոխելու աշխարհը, մեր ու մեր շրջապատի մարդկանց աշխարհահայացքը, նրանց մտածելակերը։ Մեր Տեր Աստծո շնորհիվ մենք կարող ենք կյանք հաղորդել այս աշխարհին՝ տարածելով Նրա Արքայության մշակույթը, որի մեջ ամեն բան հնարավոր է, և յուրաքանչյուր ոք սիրված է ու գնահատված։
Սիրելի բարեկամ, ինչպես գիտես ես իմ բոլոր նամակներն ավարտում եմ «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս» արտահայտությամբ։ Եղել են մարդիկ, ովքեր վկայել են և նույնիսկ զարմացել, որ ինչ-որ մեկը շնորհակալություն է հայտնում իրենց գոյության համար։
Փորձիր քո շրջապատի մարդկանց փոխանցել այն խոսքերը, որոնք ես եմ ամեն օր քեզ փոխանցում․ «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս»։ Գուցե դու էլ սկզբում չես հասկացել, թե ինչու եմ ես նման խոսքեր ուղղում քեզ․․․ Ինչպես դու ես զարմացել, այնպես էլ քո շրջապատի մարդիկ սկզբում կզարմանան ու կտարակուսեն, որ ինչ-որ մեկը նման կերպով գնահատում է իրենց գոյությունը։ Սակայն հետո նրանք էլ կհասկանան, որ մենք՝ հավատացյալներս, Քրիստոսի աշակերտներս, մարդկանց նայում ենք Քրիստոսի աչքերով։ Դու իրապես թանկ մեկն ես Տեր Հիսուս Քրիստոսի համար և ինձ համար։ Եվ քո շրջապատի մարդիկ էլ թանկ են Նրա համար։ Նա սիրում է քեզ և ուզում է քո միջոցով Իր սերը հայտնել մյուսներին։ Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատի մտածելակերպը։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, մի պահ փորձիր պատկերացնել, թե ի՞նչ կարող է կատարվել, եթե դու էլ սկսես քո շրջապատի մարդկանց փոխանցել «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս» արտահայտությունը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Աստվածաշնչի ընթերցանության այս ծրագիրը կենտրոնանում է մարդու շուրթերից դուրս եկող խոսքերի կարևորության վրա։ Աստվածաշնչյան ուսուցումները շեշտում են, որ քրիստոնյայի շուրթերը պետք է մաքուր լինեն և օրհնության ու կյանք փոխանցող խոսքեր բխեցնեն, այլ ոչ թե տրտունջ, բամբասանք ու չարախոսություն։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ այս ընթերցանության շարքը կփոխի Ձեր վերաբերմունքը Ձեր շուրթերից դուրս եկող խոսքերի հանդեպ, և դրանք օրհնություն ու կյանք կփոխանցեն Ձեր շրջապատի մարդկանց։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/