Խոսի՛ր Կյանք Տվող ԽոսքերՕրինակ
Դու պատվի զավա՛կ ես
Տեր Հիսուսի հետ հանդիպման շնորհիվ Բարտիմեոսը օրհնության արագացում վերապրեց: Ճիշտ նման Բարտիմեոսին, մենք նույնպես պատվի զավակներ ենք, անգամ եթե մեր կյանքը կամ վարքագիծը հաճախ հեռու են եղել պատվաբեր լինելուց: Եվ ինչպես Բարտիմեոսի պարագայում, Աստված գալիս է, որպեսզի մեզ էլ հող ու փոշու միջավայրից բարձրացնի և նստեցնի պատվո աթոռների վրա: Եվ մենք էլ մեր հերթին կարող ենք մյուսների հետ բաժնեկցել այն պատիվը, որի մեջ Աստված բարձրացնում ու վերականգնում է մեզ։
Երբևէ զգացե՞լ ես քեզ մերժված կամ ունեցե՞լ ես անարժանության զգացում։
Աստվածաշունչը մեզ պատմում է կույր Բարտիմեոսի մասին, որին Տեր Հիսուսը բժշկեց:
Բարտիմեոս անունը բառացիորեն նշանակում է «պատվի որդի», և սակայն, նրա կյանքը հեռու էր պատվի կյանք նկարագրությունից: Նա ծնվել էր կույր այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ կույր լինելը ծայրահեղ ծանր մի բան էր: Բարտիմեոսն իր կյանքն անցկացրել էր մուրացկանություն անելով՝ իր ապրուստի միջոցը դարձնելով պատահական անցորդների ողորմածությունը: Սակայն Տեր Հիսուսի հետ ընդամենը մեկ հանդիպումը բավական էր նրա կյանքը հիմնովին փոխելու համար:
Այդ հանդիպման ընթացքում Տեր Հիսուսը ոչ միայն քաջալերեց և տեսողություն պարգևեց նրան, այլև վերականգնեց նրա պատիվը: Պատվելն, իրականում, մյուս մարդկանց մեջ իմ կողմից բացահայտված այն որակները գնահատելն ու գովաբանելն է, որոնք իմ մեջ հիացմունք են առաջացրել։ Մենք մարդկանց պետք է ընդունենք ու հարգանքի արժանացնենք հենց այնպիսին, ինչպիսին նրանք կան, և անպայման նրանց պետք է ցույց տանք, թե ինչպիսին կարող են նրանք դառնալ Աստծո միջամտության ու օգնության շնորհիվ։
Այսօր դու հնարավորություն ունես գործնականում կիրառելու այն, ինչը սովորեցնում է Աստվածաշունչը.
«Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին» (Եփեսացիներին 4․29)։
Այսպիսով, աստվածային արագացման բանալիներից մեկը մյուսներին պատվի ու գովասանքի արժանացնելն է: Ես հորդորում եմ քեզ այս բանալու կիրառություն սկսել հենց այսօր:
Աղոթում եմ, որ դու այսօր հիասքանչ օր ունենաս, որը լեցուն կլինի կյանքով և ցնծությամբ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Աստվածաշնչի ընթերցանության այս ծրագիրը կենտրոնանում է մարդու շուրթերից դուրս եկող խոսքերի կարևորության վրա։ Աստվածաշնչյան ուսուցումները շեշտում են, որ քրիստոնյայի շուրթերը պետք է մաքուր լինեն և օրհնության ու կյանք փոխանցող խոսքեր բխեցնեն, այլ ոչ թե տրտունջ, բամբասանք ու չարախոսություն։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ այս ընթերցանության շարքը կփոխի Ձեր վերաբերմունքը Ձեր շուրթերից դուրս եկող խոսքերի հանդեպ, և դրանք օրհնություն ու կյանք կփոխանցեն Ձեր շրջապատի մարդկանց։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/