Հիսուսը Սիրում է ԻնձՕրինակ

Ես դա գիտեմ
Մենք չենք կարող փրկություն վաստակել քրտնաջան աշխատանքով կամ լավ վարքով. «Որովհետեւ Աստծու շնորհով փրկվածներ էք հավատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգևն է Աստծու, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա» (Եփեսացիս 2:8–9)։ Հավատքն առ Քրիստոս բերում է աստվածային զորություն մեր կյանք՝ դրանով իսկ բերելով փրկություն. «Որովհետև ամոթ չեմ համարում աւետարանելը, քանի որ այն Աստծու զորություւնն է՝ ի փրկություն բոլոր հաւատացեալների. նախ՝ հրեայի, ապա և հեթանոսի» (Հռոմեացից 1:16).
Ձեր կյանքում եղե՞լ է շրջադարձային պահ, երբ որոշեցիք անձամբ հավատալ Քրիստոսին: Այսօր խոսքն այն մասին է՝ որոշում կայացնելու և Հիսուսին որպես ձեր Փրկիչ, Թագավոր և Քավիչ ընտրելու և հասկանալու, թե որքան կարևոր է վստահ լինել այս ընտրության մեջ: Բարձրաձայն հայտարարելով, որ Հիսուսը ձեր Տերն է և ամբողջ սրտով հավատալով, որ Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, դուք կարող եք ստանալ Նրա պարգևը:
Այս աղոթքը կօգնի ճշմարտությունները ձեր գլխից անմիջապես դեպի ձեր սիրտ տեղափոխել՝ փաստերից դեպի ձեր ընտրած հավատքը: Այս աղոթքի խոսքերը կախարդական չեն, բայց գաղափարները, այս աղոթքի բուն էությունը պարունակում է տիեզերքի ողջ զորությունը, եթե այս խոսքերն ասեք ձեր սրտի խորքից, խոնարհությամբ և հավատքով դեպի Արարիչը:
Սիրելի Հիսուս,
Ես գալիս եմ Քեզ մոտ, Ամենակարող Աստված, և ընդունում եմ, որ իմ կյանքը հեռու է ստանդարտներից: Ես շատ անգամներ եմ մեղանչել և սխալվել Քո առջև: Հիսուս, շնորհակալ եմ, որ մեռար խաչի վրա իմ մեղքերի և սխալների համար: Այսօր ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և իմ կյանքի Ղեկավար: Ես ապաշխարում եմ և հրաժարվում եմ իմ եսից: Ես հավատում եմ Քեզ իմ ամբողջ սրտով և ընտրում եմ Քեզ հետևել իմ ամբողջ կյանքում: Ես ուզում եմ ստանալ քո փրկության պարգևը: Տեր, օգնիր ինձ դառնալ նոր ստեղծագործություն: Ես աղոթում եմ Քո անունով և հավատում եմ Քո գործերին, Հիսուս: Ամեն.
Երբ սկսում ես հավատալ Հիսուսին, ինչ-որ գերբնական բան է սկսում տեղի ունենալ քո հոգում, կյանքում և հավերժության մեջ: Աստված կոտրում է քո մեղքի կապանքները: Նա ձեզ համար տեղ է պատրաստում Իր տանը և ողջունում է ձեզ Իր ընտանիքում: Աստված ձեր Հայրն է և Նա սիրում է ձեզ: Բացի այդ, դուք դառնում եք հավատացյալների հոգևոր ընտանիքի անդամ, որոնց հետ միմյանց խրախուսելով՝ ձգտում եք դեպի դրախտ:
Դուք ընդունե՞լ եք Քրիստոսի հրավերը՝ լինելու Նրա ընտանիքի մի մասը: Նշեք այս օրը ձեր օրացույցում որպես «վստահության օր»:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին

Если бы вас спросили: "Во что мне верить, чтобы быть христианином?"- что бы вы ответили? Используя простые слова известной песни: "Иисус любит меня, это точно знаю я, Библия так говорит", - пастор, в прошлом журналист, помогает вам понять, во что вы верите и почему. Автор бестселлеров Джон С. Дикерсон точно и четко объясняет основы христианской веры и убедительно показывает их важность. Եթե ձեզ հարցնեն թե․ «Ինչի՞ն ինձ հավատալ Քրիստոնյա դառնալու համար։»,ի՞նչ դուք կպատասխանեք իրեն։ Օգտագործելով պարզ խոսքեր հայտնի երգից, «Հիսուսը սիրում է ինձ, ես հաստատ դա գիտեմ, Աստվածաշունչն է դա ասում», -հովիվը, նախկինում լրագրող, կօգնի ձեզ հասկանալ ինչին եք դուք հավատում և ինչու։ Բեսթսելլերների հեղինակ Ջոն Ս․ Դիքերսոնը հստակորեն և ճշգրիտ բացատրում է քրիստոնեկան հավատքի հիմունքները և համոզիչ ցույց է տալիս դրանց կարևորությունը։
More
Հարակից ծրագրեր

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Դասեր Լավոդիկեի եկեղեցուց

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Դու նրանց հույսն ես․․․

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Հավատքը պետք է ողջամիտ լինի
