Հիսուսը Սիրում է ԻնձՕրինակ
Սիրում է
Այսօր մենք կանդրադառնանք Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի արածի իմաստին, քանի որ Նրա գործողություններն արտահայտում են սիրո բուն էությունը: Նա տվեց Իր կյանքը որպես աշխարհի մեղքերի քավություն, Նա վճարեց ձեր և իմ մեղքերի համար: Այսպիսով, ի՞նչ է նշանակում «Հիսուսը սիրում է ինձ»: Ի՞նչ է նշանակում «սեր»:
Հիսուսը ինքնակամ տվեց Իր կյանքը խաչի վրա, որպեսզի փրկի մեզ մեղքից և մահից: Եվ նոր կյանքը հասանելի կլինի, երբ դուք հավատաք Նրան և ստանաք Նրա փրկության պարգևը: Սա նշանակում է, որ դուք կարող եք ստանալ.
խաղաղություն, որտեղ անհանգստությունից առաջ քո երկրորդ «եսը» կլիներ,
ազատություն ամոթից, երբ մեղքի զգացումը կսահմաներ, թե ով ես դու,
ազատություն մեղքից, որը ձեզ կստրկացներ,
հոգևոր անբասիրության (սրբության) ինքնագիտակցություն,
որդեգրում Աստծո ընտանիքում միայնության փոխարեն,
վստահություն, որ դու սիրված ես:
Դա նշանակում է, որ քեզ սիրում է ամենակարևոր Անձը, ամենակարևոր Էակը ողջ տիեզերքում: Իսկ սա նշանակում է, որ Հիսուսը` Աստված, ապացուցել է իր սերը քո հանդեպ ամենալուրջ ձևով. Նա պատրաստակամորեն զոհաբերել է իր կյանքը հանուն քո փրկության:
Հաստատվելով ձեր հանդեպ Աստծո սիրո վստահությունն մեջ, կարող եք աղոթել, որպեսզի համոզվեք, որ Հիսուսն արտահայտել է իր սերը ձեր հանդեպ խաչի վրա տառապելիս:
Սիրելի Հիսուս,
ե ընտրում եմ ընդունել այն ներումը, որն ինձ համար հնարավոր դարձավ խաչի վրա Քո մահով: Ես հավատում եմ․ Դու ապացուցեցիր քո սերն իմ հանդեպ, երբ այդքան թանկ գին վճարեցիր ինձ փրկելու համար: Շնորհակալություն իմ մեղքը քո վրա վերցնելու համար:. Շնորհակալ եմ, որ մահացել ես ինձ համար: Շնորհակալություն ներման, հավերժական կյանքի և Աստծո հետ ճիշտ փոխհարաբերությունների համար: Հիսուս, դու ապացուցեցիր քո սերն իմ հանդեպ քո գործերով: Օգնիր ինձ ցույց տալ իմ փոխադարձ սերը գործերով: Ամեն.
Ո՞րն է անձնազոհության ամենամեծ արարքը, որը կարող է ապացուցել սերը մեկ այլ մարդու հանդեպ: Հիսուսը պատասխանեց այս հարցին. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհաննես 15:13)։ Այսպիսով Նա կանխասաց, թե ինչ է անելու խաչի վրա. Նա իր կյանքը կտա ձեզ համար, Իր ընկեր:
Սերը փորձվում է գործերով և ժամանակով։ Որքան շատ անձնազոհություն, այնքան անկեղծ սեր։ Ինչպե՞ս եք արտահայտում ձեր սերը այլ մարդկանց հանդեպ:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Если бы вас спросили: "Во что мне верить, чтобы быть христианином?"- что бы вы ответили? Используя простые слова известной песни: "Иисус любит меня, это точно знаю я, Библия так говорит", - пастор, в прошлом журналист, помогает вам понять, во что вы верите и почему. Автор бестселлеров Джон С. Дикерсон точно и четко объясняет основы христианской веры и убедительно показывает их важность. Եթե ձեզ հարցնեն թե․ «Ինչի՞ն ինձ հավատալ Քրիստոնյա դառնալու համար։»,ի՞նչ դուք կպատասխանեք իրեն։ Օգտագործելով պարզ խոսքեր հայտնի երգից, «Հիսուսը սիրում է ինձ, ես հաստատ դա գիտեմ, Աստվածաշունչն է դա ասում», -հովիվը, նախկինում լրագրող, կօգնի ձեզ հասկանալ ինչին եք դուք հավատում և ինչու։ Բեսթսելլերների հեղինակ Ջոն Ս․ Դիքերսոնը հստակորեն և ճշգրիտ բացատրում է քրիստոնեկան հավատքի հիմունքները և համոզիչ ցույց է տալիս դրանց կարևորությունը։
More