Հիսուսը Սիրում է ԻնձՕրինակ
Հիսուսը լիովին Աստված է և լիովին Մարդ
Հիսուսը լիովին Աստված է․«Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր»։ (Հովհաննես 1:1)Հիսուսը լիովին Մարդ է․«Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր. Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել։Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ»։(Փիլիպեցիս 2:5–8)
Մեր հիմնական համոզմունքները ճիշտ հասկանալը ոչ այնքան «ճիշտ լինելու» մասին է, որքան Աստծո առաջ «ճիշտ դառնալու» մասին է: Ինչպես խրոցը տեղավորվում է վարդակի մեջ, այնպես էլ մենք պետք է հարմարվենք Աստծո նկարագրած տիեզերքի իրականությանը:
Եվ եթե հաջորդ անգամ ինչ-որ մեկը հարցնի. «Ո՞վ կարող է ասել, թե ով է Հիսուսը»: - կարող ենք պատասխանել մի պարզ ճշմարտությամբ. «Ի՞նչ կասեք հենց Հիսուսի մասին, Նրա խոսքերը կարո՞ղ են պատասխանել այս հարցին»: Յիսուս այս հարցին պատասխանեց տարբեր կերպով, տարբեր խոսքերով ու գործերով: Մի օր Հիսուսը հարցրեց Իր տասներկու ամենամտերիմ ընկերներին, թե ինչ էին նրանք մտածում Իր մասին:
Այս ամբողջ խոսակցությունը մեզ համար արձանագրված է Մատթեոսի Ավետարանի 16-րդ գլխում։ Այսպիսով, Հիսուսը նրանց հարցնում է. «Իսկ դուք որպես ու՞մ եք ինձ Պաշտում»: Աշակերտները գիտեին, որ Հիսուսը իրեն հռչակեց, որ միակ ճանապարհն ինքն է դեպի երկինք և հավիտենական կյանք (Հովհաննես 14.6): Նրանք նաև գիտեին, որ Հիսուսը զորություն ուներ հրաշքներ գործելու։ Նրանք նաև գիտեին, որ այն ժամանակ հազարավոր մարդիկ հավատում էին, որ Հիսուսն Աստված է։
Հատկանշական է, որ այս կարևոր զրույցում Հիսուսն օգտագործում է «Մարդու Որդի» արտահայտությունը, երբ նկատի ունի իրեն։ Օգտագործելով այս տիտղոսը՝ «Մարդու Որդի», Հիսուսն ընդգծում է, որ Նա լիովին մարդ է: Սովորական մարդու համար սա տարօրինակ կհնչի. «Նայեք ինձ, ես մարդ եմ»։ Բայց եթե դուք, լինելով երկնքում ամենակարող և հավերժական Աստծո հետ, հայտնվել եք Երկիր վրա մարդու կերպարանքով, հնարավոր է, և դուք կասեիք. «Նայեք ինձ, ես մարդ եմ»: Հիսուսն իրեն հաճախ այդպես էր անվանում:
Վերադառնանք հարցին։ Նրա աշակերտ Պետրոսը ուղիղ պատասխանում է։ Նա նայում է Հիսուսի աչքերի մեջ և ասում. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»: (Մատթեոս 16։16)։
Ինչո՞ւ պետք է Հիսուսի մասին մեր համոզմունքները համապատասխանեն Նրա ասածին: Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուսի մասին մեր հավատալիքները ճշմարիտ լինեն:
Այս Ծրագրի Մասին
Если бы вас спросили: "Во что мне верить, чтобы быть христианином?"- что бы вы ответили? Используя простые слова известной песни: "Иисус любит меня, это точно знаю я, Библия так говорит", - пастор, в прошлом журналист, помогает вам понять, во что вы верите и почему. Автор бестселлеров Джон С. Дикерсон точно и четко объясняет основы христианской веры и убедительно показывает их важность. Եթե ձեզ հարցնեն թե․ «Ինչի՞ն ինձ հավատալ Քրիստոնյա դառնալու համար։»,ի՞նչ դուք կպատասխանեք իրեն։ Օգտագործելով պարզ խոսքեր հայտնի երգից, «Հիսուսը սիրում է ինձ, ես հաստատ դա գիտեմ, Աստվածաշունչն է դա ասում», -հովիվը, նախկինում լրագրող, կօգնի ձեզ հասկանալ ինչին եք դուք հավատում և ինչու։ Բեսթսելլերների հեղինակ Ջոն Ս․ Դիքերսոնը հստակորեն և ճշգրիտ բացատրում է քրիստոնեկան հավատքի հիմունքները և համոզիչ ցույց է տալիս դրանց կարևորությունը։
More