Հիսուսը Սիրում է ԻնձՕրինակ
Որո՞նք են հիմունքները:
Հիմունքները Քրիստոսի հիմնական ուսմունքներն են: Հեռացրեք դրանցից մեկը, և քրիստոնեության ամբողջ «տունը» կփլվի։ Հիմնարար սկզբունքները շատ կարևոր են, քանի որ եթե դուք կորցնեք դրանցից մեկը, դուք կորցնում եք Քրիստոսի զորությունը ձեր վերափոխման համար: Եթե եկեղեցին կորցնում է այս հիմքերից մեկը, ապա այն կորցնում է մարդկանց և համայնքներին վերափոխելու աստվածային փրկարար զորությունը:
Աստծո Խոսքը սահմանում է այս հիմքերը, Սուրբ Գիրքը հավատքի հիմքն է: Մենք ուզում ենք իմանալ քրիստոնեական հիմնական հավատալիքները, քանի որ պատերազմը մեր հոգու համար իրական է: Բարու և չարի այս պատերազմը մղվում է գաղափարների և մտքերի տիրույթում: Սեփական համոզմունքների մեջ հստակ լինելը թույլ կտա ձեզ հասկանալ, որոնք են դրանց մեջ բարին, որոնք ապականող և գայթակղող։ Մեր համոզմունքները պետք է ճիշտ լինեն, որպեսզի կարողանանք հագնել Քրիստոսի զորությունը և ապրել հավատքով:
Հայտնի «Jesus loves me» երգի առաջին տողն արտացոլում է քրիստոնեության հիմքերը.
Հիսուսը սիրում է ինձ, ես հաստատ գիտեմ, - Աստվածաշունչն այդպես է ասում։
Քրիստոնեությունն այնքան պարզ է իր էությամբ, եթե հասկանանք այս խոսքերի իմաստը։ Մտածեք դրա մասին այսպես.
ՀԻՍՈՒՍԸ—Ինչին եմ ես հավատում Հիսուսի մասին
Հիսուսը լիովին Աստված է և լիովին մարդ՝ Մեսիան:
ՍԻՐՈՒՄ Է—Ինչին ես հավատում Աստծո սիրո մասին, հաստատվեց խաչի վրա
Հիսուսը եկավ մեր աշխարհ՝ փրկության առաքելությամբ: Նա մահացավ խաչի վրա մեր մեղքերի համար և հարություն առավ մեռելներից:
ԻՆՁ—Ինչին եմ հավատում իմ մասին
Յուրաքանչյուր մարդ միաժամանակ գեղեցիկ է և թերի: Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով, բայց վարակված ենք մեղքով: Այնտեղ, որտեղ չարը մեզ ապականել է, Հիսուսը կարող է մեզ հարություն տալ «նոր ստեղծագործության մեջ»:
ԵՍ ԴԱ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵՄ—Ինչի՞ն եմ ես հավատում, որպեսզի վստահ լինեմ իմ սեփական փրկության մեջ:
Մենք չենք կարող փրկություն վաստակել, բայց կարող ենք օգտագործել մեր ազատ կամքը՝ խոստովանելու մեր կարիքը (ապաշխարելու), Հիսուսին որպես Աստված ճանաչելու և հավատալու այն, ինչ Նա արեց խաչի վրա:
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ Է ԱՅԴՊԵՍ ԱՍՈՒՄ—Ինչին եմ ես հավատում իմ կյանքի համար Աստծո չափանիշներին
Հիսուսը մեր օրինակն է, ուստի մենք ընտրում ենք Աստվածաշունչը որպես մեր գործողությունների և հավատքի անփոփոխ չափանիշ: Որպեսզի գիտակցենք մեր պատկանելությունը Քրիստոսին, մենք պետք է կարդանք Աստծո Խոսքը և հնազանդվենք դրան:
Այս հինգ արտահայտություններով մենք հիանալի հուշման թերթիկ ունենք՝ քրիստոնեական ճշմարտությունները մեզ հետ տանելու համար, ու էլ որ գնանք:
Աղոթք․Բացիր իմ աչքերն ու սիրտը այս ճանապարհին: Օգնիր ինձ ընկալել այս ճշմարտությունները Քո Խոսքից: Ես ուզում եմ, որ իմ մտածողությունը նորոգվի և փոխակերպվի: Օգնիր ինձ հավատալ այն ամենին, ինչին դու ուզում ես, որ ես հավատամ: Ամե՜ն։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Если бы вас спросили: "Во что мне верить, чтобы быть христианином?"- что бы вы ответили? Используя простые слова известной песни: "Иисус любит меня, это точно знаю я, Библия так говорит", - пастор, в прошлом журналист, помогает вам понять, во что вы верите и почему. Автор бестселлеров Джон С. Дикерсон точно и четко объясняет основы христианской веры и убедительно показывает их важность. Եթե ձեզ հարցնեն թե․ «Ինչի՞ն ինձ հավատալ Քրիստոնյա դառնալու համար։»,ի՞նչ դուք կպատասխանեք իրեն։ Օգտագործելով պարզ խոսքեր հայտնի երգից, «Հիսուսը սիրում է ինձ, ես հաստատ դա գիտեմ, Աստվածաշունչն է դա ասում», -հովիվը, նախկինում լրագրող, կօգնի ձեզ հասկանալ ինչին եք դուք հավատում և ինչու։ Բեսթսելլերների հեղինակ Ջոն Ս․ Դիքերսոնը հստակորեն և ճշգրիտ բացատրում է քրիստոնեկան հավատքի հիմունքները և համոզիչ ցույց է տալիս դրանց կարևորությունը։
More