Գալստյան Հույսի ճամփորդությունը ձեզ է սպասումՕրինակ

Waiting Here for You, An Advent Journey of Hope

ՕՐ 7 7-ից

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՎՐԱ ԼԱՎ Է ԴԻՏՎՈՒՄ

ԱՆԴՐԱԴԱՐՁ

Հիսուսը Թագավորների Թագավորն է, չնայած որ նա եկավ, որպես խոնարհ ծառա։ Խոնարհությունը, դա փոքր լինելու մասին մտածողությունը չէ, դա մտածողություն է, որ Հիսուսն է մեզ մշտապես ավելին դարձնում։ Եվ, ինչպե՞ս դառնալ Հիսուսի պես։ Ինչպե՞ս կառուցել խոնարհության հոգի։

Խոնարհությունը՝ Հիսուսի հետ լինելու արդյունքն է։ Յուրաքանչյուրը, ով մտերմորեն քահլում է Նրա հետ, չի մտածի իր մասին ավելին, քան պետք է։ Սիրված լինել Հիսուսի կողմից և հրավիրված լինել Հրա հետ հարաբերության՝ այն ամենն ինչ մեզ պետք է ինքներս մեզ ճիշտ գնահատելու և Նրա մեղմությունն ու շնորհն ընդունելու համար։

Խոնարհ լինել չի նշանակում լինել թույլ։ Աստված տվել է ամեն ինչ, որպեսզի դու ապրես Իր պես ինքնավստահ։ Հպարտությունը երբեք իրական չի բարձրացնի Աստծո անունը Նրան փառաբանելիս։ Բայց Նա բարձրացնում է խոնարհներին նոր բարձունքների։

ՄԵԴԻՏԱՑԻԱ ԵՎ ԱՂՈԹՔ

Խոնարհության մասնավոր լիտյա

Գովաբանվելու ցանկությունից ազատիր ինձ, Հիսուս։
Պատիվ առնելու ցանկությունից ազատիր ինձ, Հիսուս։

Ընտրված լինելու ցանկությունից ազատիր ինձ, Հիսուս։
Կարևորվելու ցանկությունից ազատիր ինձ, Հիսուս
Հաստատված լինելու ցանկությունից ազատիր ինձ, Հիսուս։

Հարմարավետության և հեշտության ցանկությունից ազատիր ինձ, Հիսուս։
Խոնարհված լինելու վախից ազատիր ինձ, Հիսուս։
Քննադատված լինելու վախից ազատիր ինձ, Հիսուս։
Մահվան վախից ազատիր ինձ, Հիսուս։
Մոռացված լինելու վախից ազատիր ինձ, Հիսուս
Միայնակ լինելու վախից ազատիր ինձ, Հիսուս։

Վիրավորված լինելու վախից ազատիր ինձ, Հիսուս։
Տնաջանքի վախից ազատիր ինձ, Հիսուս։

Այն, որ այլոք ինձնից սիրված կարող են լինել,
Հիսուս, ինձ շնորհ տուր դա ցանկանալու։
Այն, որ այլոք կարող են ընտրյալ լինել, իսկ ես կողքի դրված,
Հիսուս, ինձ շնորհ տուր դա ցանկանալու։
Այն, որ ալյոք կարող են գովաբանվել, իսկ ես անտեսված լինեմ,
Հիսուս, ինձ շնորհ տուր դա ցանկանալու։

Օ՜ Հիսուս, սրտով հեզ և խոնարհ, իմ սիրտը Քոնի պես դարձրա։
Օ՜ Հիսուս, սրտով հեզ և խոնարհ, Քո Հոգով ինձ ուժեղացրա։
Օ՜ Հիսուս, սրտով հեզ և խոնարհ, սովորացրու Քո ճանապարհները։

Օ՜ Հիսուս, սրտով հեզ և խոնարհ,
օգներ ինքնակարևորությունս մի կողմ դնել,
որպեսզի սովորեմ ուրիշների հետ համագործակցելու ձևը,
որը հնարավոր կդարձնի ձեր Աբբայի ընտանիքի ներկայությունը։ Ամեն։

Ռաֆայելի աղոթքից վերցված
Կարդինալ Մերի Դել Վալ, 1865–1930

Սուրբ Գրություն

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Waiting Here for You, An Advent Journey of Hope

«Գալուստը» դա պարզապես սպասման և նախապատրաստման ժամանակաշրջան է։ Միացեք հովիվ և հեղինակ Լուի Գիգլիոյին Գալստյան ճամփորդության ընթացքում, որպեսզի բացահայտեք, որ սպասումը՝ վատնում չէ, երբ սպասում եք Տիրոջը։ Ստացեք հսկայան հույսի հնարավորությունը, որը տրվում է Գալստյան ճամփորդության ընթացքում։ Հաջորդ 7 օրերին դուք կգտնեք խաղաղություն և հոգու խրախուսում, քանի որ սպասումը տանում է տոնակատարության։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Լուի Գիգլիոյին, «Այստեղ քեզ է սպասում» (Passion հրատարակչություն) գրքի հեղինակին, այս ծրագիրը տրամադրելու համար։ Ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ www.passionresources.com ։