Գալստյան Հույսի ճամփորդությունը ձեզ է սպասումՕրինակ
ԱՍՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻՆՉ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ
ԱՆԴՐԱԴԱՐՁ
Եթե ազնիվ լինենք, բոլորս էլ ատում ենք սպասելը։ Իրականում, մենք ասում ենք այսպիսի մի նախադասություն. «Չեմ հավատում, որ սա այսքան երկար է տևում, ես այդքան ժամանակ չունեմ»։ Դրա պատճառն այն է, որ մեզանից շատերը սպասելը դիտարկում են որպես վատնում։ Բայց դա այդպես չէ մեր Աստծո հետ։
Աստված գործում է մինչ մենք սպասում ենք։ Անգամ այն դեպքում, երբ չես կարող տեսնել ի՞նչ է Նա անում, Աստված միշտ կառավարում է իրադարձությունները երկնքում և երկրի վրա, ձեր կյանքում իր նպատակներն իրականացնելու համար։ Վստահեք Նրա անսպառ սիրուն. սեր, որը դրդեց Նրան երկնքից ուղարկել Փրկչի ձեզ վերակենդանացնելու և փրկելու համար։ Աստծո ծրագրերը ձեր կյանքում անխախտ են։ Համբերատար սպասեք՝ իմանալով, որ Աստծուն սպասելը երբեք ժամանակի վատնում չէ։
ՄԵԴԻՏԱՑԻԱ
Արի դու, երկար սպասված Հիսուս
Արի դու, երկար սպասված Հիսուս
Ծնվել ես Քո մարդկանց ազատելու համար
Մեր վախերից ու մեղքերից ազատելու համար
Թույլ տուր հանգստանանք Քո մեջ
Իսրայելի ուժ և մխիթարանք,
Դու ողջ աշխարհի հույսն ես,
Բոլոր ազգերի ցանկալին
Յուրաքանչյուր կարոտած սրտի ուրախությունը։
Ծնվեցիր ժողովրդիդ ազատելու,
Ծնվեցիր երեխա, բայց արդեն Թագավոր,
Ծնվեցիր մեզ հավերժ թագավորելու,
Այժմ քո գթառաթ թագավորությունը բեր։
Քո հավերժական Հոգով
Իշխիր մեր սրտերում,
Եվ Քո ամբողջական վաստակով,
Բարձրացրու մեզ Քո փառահեղ գահին։
Չարլզ Ուիզլի, 1707–1788
ԱՂՈԹՔ
Հայր, ես այստեղ եմ և սպասում եմ Քեզ։ Իմ սիրտն ու ձեռքերը բաց են իմ կյանքում Քո նպտատակների և ծրագրերի համար։ Ինձ համբերություն սովորացրու, որն ինձ այդքան շատ է անհրաժեշտ իմ սպասման մեջ։ Չնայած, գուցե զգայարաններս դեռ չեն զգում, ես հավատում եմ, որ Դու շարժվում ես դեպի ինձ հենց այս րոպեին, պաշտպանելով, պահպանելով, պատրաստելով և մատուցելով։ Ինձ շնորհք տուր Քեզ վստահելու կասկածամտության ուժեղ քամու առջև, որոնք քանդում են ամեն ինչ իրենց շրջակայքում։ Խարսխիր սիրտս Քո մեջ։ Ամեն
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
«Գալուստը» դա պարզապես սպասման և նախապատրաստման ժամանակաշրջան է։ Միացեք հովիվ և հեղինակ Լուի Գիգլիոյին Գալստյան ճամփորդության ընթացքում, որպեսզի բացահայտեք, որ սպասումը՝ վատնում չէ, երբ սպասում եք Տիրոջը։ Ստացեք հսկայան հույսի հնարավորությունը, որը տրվում է Գալստյան ճամփորդության ընթացքում։ Հաջորդ 7 օրերին դուք կգտնեք խաղաղություն և հոգու խրախուսում, քանի որ սպասումը տանում է տոնակատարության։
More