Գալստյան Հույսի ճամփորդությունը ձեզ է սպասումՕրինակ
ՀԻՍՈՒՍԸ ՄԵՐ ՏՈՆՆ Է
ԱՆԴՐԱԴԱՐՁ
Հիսուսն ուղղակի չի տալիս քեզ այն, ինչի կարիքը զգում ես. Հիսուսն է այն, ինչի կարիքը դու ունես։ Նա է ստեղծել սիրտդ, Իր համար։ Դու կարող ես կռվել և ճանկռել աշխարհը գրավելու համար, բայց առանց Հիսուս, երբեք ամբողջությամբ բավարարված չես լինի։
Եթե սրտիդ խորքում աճող դժգոհություն կա, սով, որն ամբողջությամբ չի բավարարվել մարդկանց կողմից, հաճույքներով, խնջույքներով, նյութական բարիքներով կամ հաջողություններով՝ այօր այն օրն է, երբ կաևող ես բացել սիրտդ այն մտքի առջև, որ դու Հիսուսի համար ես ստեղծվել։ Բայց դու պետք է հեռանաս «քչից» և խնդրես Նրան դառնալ քո «ավելին»։ Հիսուսը բավական է քո համար, և Նա այստեղ է։
ՄԵԴԻՏԱՑԻԱ
Օ արի՜, արի՜ Էմանուել։
Օ արի՜, արի՜ Էմանուել,
Եվ փրկիր գերի Իսրայելը,
Ով սգում է այստեղ միայնակ աքսորում
Մինչև կգա Աստծո Որդին։
Ուրախացի'ր, ուրախացի'ր։
Էմանուելը կգա քո մոտ, Օ՜ Իսրայել։
Օ արի՜, Ով Հեսեի ցողունի ճյուղ,
Դեպի քո սեփականությունը և փրկի'ր նրանց:
Դժոխքի խորքից Քո ժողովրդին փրկիր
Եվ գերեզմանը հաղթելու պարգև տուր նրանց։
Ուրախացի'ր, ուրախացի'ր։
Էմանուելը կգա քո մոտ, Օ՜ Իսրայել։
Լատիներեն, 12-րդ դար
Psalteriolum Cantionum Catholicarum, Քյոլն, 1710
Թարգմանվել է Ջոն Մեյսոնի Նիլի կողմից, 1818–1866
1 և 4 տներ
ԱՂՈԹՔ
Հայր, միայն Դու գիտես՝ ինչքան շատ եմ փնտրել բավարարվախություն մարդկանց և աշխարհի մեջ։ Բայց նրանք կոտրված են, և ես նույնպես։ Միայն Դու կարող ես լցնել իմ քաղցած սիրտը։ Միայն Դու ունես սեր, ինչպիսին ոչ մեկ չունի։ Դու երբեք չես փոխվում։ Բացիր աչքերս այսօր։ Ցույց տուր ինձ Քո հարստությունն ու փառքը։ Օգնիր՝ Քեզ ավելի լավ ճանաչելու։ Օգնիր տեսնեմ Քո տոնը, որը նախքան ինձ էր հաստատված, որպեսզի կարողանամ հրճվել միայն Քո մեջ։ Ամեն
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
«Գալուստը» դա պարզապես սպասման և նախապատրաստման ժամանակաշրջան է։ Միացեք հովիվ և հեղինակ Լուի Գիգլիոյին Գալստյան ճամփորդության ընթացքում, որպեսզի բացահայտեք, որ սպասումը՝ վատնում չէ, երբ սպասում եք Տիրոջը։ Ստացեք հսկայան հույսի հնարավորությունը, որը տրվում է Գալստյան ճամփորդության ընթացքում։ Հաջորդ 7 օրերին դուք կգտնեք խաղաղություն և հոգու խրախուսում, քանի որ սպասումը տանում է տոնակատարության։
More