Գալստյան Հույսի ճամփորդությունը ձեզ է սպասումՕրինակ
ՀԱՆԳԻՍՏ ԵՂԻՐ
Հանդարտության ժամանակ, քանի դեռ սպասում ենք Տիրոջը
ԱՆԴՐԱԴԱՐՁ
Հանգիստ պահերը հազվադեպ են և կարող է դժվար լինել հանդարտություն գտնել, բայց մի քանի րոպե վերցրու այսօր Տիրոջ մասին հանդարտ և խորը մտածելու համար։ Փորձիր չկարդալ կամ սովորել կամ շեղվել՝ պարզապես հանգիստ եղիր և կենտրոնացիր Հիսուսի անձի և այն ամենի վրա, ինչ Նա արեց քո համար։ Մտածիր Նրա ծննունդի մասին, Նրա մանկության մասին և լույսի մասին, որ լուսաբացը բարձրացնում է մութ ու հոգնած աշխարհի վրա: Մտածիր Նրա մահվան և զոհաբերության մասին և կյանքի պարգևի մասին, որ Նա պարգևեց մեզ։ Կենտրոնացիր Նրա հարության վևա, մթության և մահվան նկատմամբ Նրա զորության վրա։ Խմիր նրա ներկայությամբ և լռության փնտրիր Նրա դեմքը։ Եվ մտածիր Նրա գալուստի մասին, այն օրվա մասին, երբ երես առ երես կհանդիպես Նրան։
ՄԵԴԻՏԱՑԻԱ
Մի պահ ուղղակի խաղաղվիր Նրա առջև։ Մտածիր Հիսուսի մասին և վստահություն գտիր Նրա մեջ։
ԱՂՈԹՔ
Հայր, ես այստեղ սպասում եմ Քեզ։ Հանդիպիր ինձ լռության մեջ։ Հանդիպիր ինձ հիմա։ Հանդիպիր ինձ Քո Որդու մեջ և Նրա ու Քո Հոգու միջոցով։ Ամեն։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
«Գալուստը» դա պարզապես սպասման և նախապատրաստման ժամանակաշրջան է։ Միացեք հովիվ և հեղինակ Լուի Գիգլիոյին Գալստյան ճամփորդության ընթացքում, որպեսզի բացահայտեք, որ սպասումը՝ վատնում չէ, երբ սպասում եք Տիրոջը։ Ստացեք հսկայան հույսի հնարավորությունը, որը տրվում է Գալստյան ճամփորդության ընթացքում։ Հաջորդ 7 օրերին դուք կգտնեք խաղաղություն և հոգու խրախուսում, քանի որ սպասումը տանում է տոնակատարության։
More