Քո կյանքի ամենակարևոր որոշումըՕրինակ
«Փրկություն․ Աստծո բաժինը և ձեր բաժինը»
Ձեր փրկությունը երկու կարևոր որոշումներ իրար է միացնում։ Առաջին որոշումն այն է, որն Աստված կայացրեց շատ վաղուց՝ աշխարհ ուղարկելով Իր Որդուն՝ լինելու մեր առաջին և միակ Փրկիչը։ Երկրորդը ձեր որոշումն է՝ ընդունելու Իր Որդուն որպես ՁԵՐ Փրկչի։
«Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա»։ Եփեսացիներին 2։8-9
Շնորհը սահմանվում է որպես բարեհաճություն, որին չենք արժանացել, կամ որը չենք վաստակել։ Շնորհն Աստծո բաժինն է փրկության հարցում և Նա ցուցաբերում է մարդկությանն Իր բարեհաճությունը կատարյալ նվերի տեսքով՝ Հիսուս Քրիստոսի։ Խաչի միջոցով Հիսուսը վճարեց մեր բոլոր մեղքերի պաժի համար։ Եվ մարմնավորված Աստծո շնորհի՝ Հիսուսի շնորհիվ, մեզանից բարի գործերով վճարում չի պահանջվում և ոչ էլ երբևէ կարող էինք վճարել։ Մենք չենք կարող վաստակել մեր փրկությունը, այն ձրի պարգև է, հասանելի բոլորին, առանց մեր կողմից որևէ վճարման պահանջի։
Հավատքը սահմանվում է որպես ինչ-որ բանի գոյության վկայություն, չնայած այն բանին, որ դա ֆիզիկապես տեսանելի կամ շոշափելի չէ։ Հավատքն անհրաժեշտ է որպես մեր բաժինը փրկության հարցում և հավատով, որպես մեր կամքի գործառույթ, մենք ընտրում ենք հանձնել մեր կյանքերը Աստծուն՝ Հիսուսին մեր կյանքի Տերը դարձնելով։ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո շնորհը հավատով ստանալով՝ դուք անկասկած սահմանվում եք հավիտենության համար՝ Աստծո հետ երկքում։ Դուք հարյուր տոկոսով կարող եք վստահ լինել այդ բանում։
Մինչդեռ բարի գործերը չեն կարող վաստակել մեր փրկությունը, սակայն դրանք կարևոր դեր են կատարում Հիսուսին ընդունելուց հետո մեր Քրիստոնեական կյանքերն ապրելու ընթացքում։
«Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք»։ Եփեսացիներին 2։10
Աստված մեզնից յուրաքանչյուրի կյանքում ունի յուրահատուկ նպատակ, որի մանրամասները հիմնականում մնում են ձեր և Նրա միջև։ Բայց Աստված ունի ընդհանուր նպատակ Իր բոլոր զավակների համար և դա այն է, որ մենք հավատը գործի դնենք՝ բարի գործեր կատարելով։ Երբ կատարում ենք այն, մենք իրագործում ենք Աստծո ծրագրի կարևոր բաժինը մեր կյանքերի համար և ունենում ենք Իր սերն ուրիշների վրա տարածելու առավելությունը։ Փրկությունը և՛ նոր սկիզբ է, և՛ ավարտ, և պատճառ է այն տոնելու։ Դուք նոր ստեղծագործություն եք՝ հավիտյան փոփոխված։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Կյանքում մեր որոշումների մեծ մասը որևէ նշանակություն է ունենում։ Այնուամենայնիվ, միայն մեկն է, որ ամենանշանակալիցն է։ Եթե փնտրում ես պարզ ուղեցույց՝ ավելի խորը հասկանալու այս արտսովոր որոշումը, որն է Աստծո, փրկության ձրի պարգևը, ապա սկսի՛ր այստեղից։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy