Քո կյանքի ամենակարևոր որոշումըՕրինակ
«Աստված արարել է քեզ՝ Իր մտքում հավիտենականությունն ունենալով»
Երբ Աստված արարեց մեզ, Նա մեր գոյության համար 70 կամ 80 տարուց շատ ավելի երկար տևողության ծրագիր ուներ։ Նա ուներ յուրահատուկ նպատակ մեզնից յուրաքանչյուրի կյանքի համար։ Նրա ծրագիրն ընդգրկում է թե՛ մեր երկրային կյանքը, և թե՛ երկնային (հավիտենական)։ Հակոբոս 4։14 համարը նկարագրում է մեր գոյության այս երկու կողմերի տարբերությունը։ Այն ասում է․
«Ի՞նչ է ձեր կյանքը. մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում»։ Հակոբոս 4։14
Լսել եք այս արտահայտությունը․ «Կյանքը կարճ է»։ Հավիտենության լույսի ներքո դա այդպես է։ Աստվածաշունչն ասում է․
«․․․Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը»։ Եբրայեցիներին 9։27
Մենք բոլորս ենթակա ենք ֆիզիկական մահվան։ Սակայն ֆիզիկական մահը միայն մեր ֆիզիկական մարմնի վախճանն է, և ոչ հոգու։ Մեր հոգին, կամ մեր գիտակցական գոյությունը, որն ապրում է մեր մարմնի ներսում, հավիտենական է։ Մեր հոգին ֆիզիկական մահից հետո կանցկացնի ամբողջ հավիտենությունը երկու վայրերից մեկում՝ դրախտում կամ դժոխքում։
Երկինքը հավիտենական դրախտն է, որտեղ ապրում է Աստված։
Դժոխքը կատարյալ բաժանումն է Աստծուց։
Մեր բնական ծնունդը ոչ միայն սկիզբն էր այս աշխարհում մեր ժամանակավոր, ֆիզիկական կյանքի, այլև մեր հոգևոր կյանքի՝ այս աշխարհում և դրա սահմաններից դուրս, ամբողջ հավիտենության մեջ։ Ուստի, հավիտենության լույսի ներքո ոմանք գուցե համարեն երկրային կյանքը աննշան մի բան, բայց սա բացարձակապես ճշմարիտ չէ։ Ձեր՝ հավիտենություն տանող ճակատագիրը իրականում որոշվում է այն որոշումներով, որոնք դուք կայացնում եք այս աշխարհում եղած ժամանակ․ ամենակարևորը որոշումն է՝ ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես ձեր կյանքի Տեր։ Փրկությունը հասանելի է բոլորիս համար․ Քրիստոսի միջոցով և միայն Նրանով կարող ենք փոխել մեր՝ հավիտենությունը Աստծուց հեռու անցկացնելու որոշումը, այն Աստծո հետ անցկացնելու որոշման հետ։ Հիսուսն ասում էր․
«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։ Հովհաննես 14։6
Որոշումները, որ կայացնում ենք մեր երկրային կյանքում կարևոր են այլ պատճառներով ևս։ Որպես հավատացյալներ մեր ապրելակերպը կարող է ազդեցություն ունենալ ուրիշների հավիտենության ճակատագրի վրա, ովքեր դեռ չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց Փրկչի։ Ամեն օր նրանք, ովքեր մեզ շրջապատում են, տեսնում են Քրիստոսի համար ապրելու մեր օրինակը։ Որպես Քրիստոնյաների, Աստված մեզ օգտագործում է, որպեսզի այն մարդիկ, ովքեր դեռ չգիտեն Նրան, կարողանան մտնել երկինք։ Հիսուսն ասում էր․
«Դուք եք աշխարհի լույսը․․․Թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։ Մատթեոս 5։14-16
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Կյանքում մեր որոշումների մեծ մասը որևէ նշանակություն է ունենում։ Այնուամենայնիվ, միայն մեկն է, որ ամենանշանակալիցն է։ Եթե փնտրում ես պարզ ուղեցույց՝ ավելի խորը հասկանալու այս արտսովոր որոշումը, որն է Աստծո, փրկության ձրի պարգևը, ապա սկսի՛ր այստեղից։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy