Ինչպե՞ս ներել սովորելՕրինակ
Իսկ եթե ներելը բավարար չէ՞․․․
Սիրելի՛ բարեկամ, երբևէ պատահե՞լ է, որ քեզ թվացել է, թե ներել ես մեկին, սակայն երբ խոսել են նրա մասին կամ հանդիպել ես, հասկացել ես, որ ներսդ տակնուվրա է լինում և փոթորիկ է բարձրանում սրտումդ։
Հռոմեացիս 12:19-ում ընթերցում ենք հետևյալը․ «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը» (Հռոմեացիներին 12.19):
Իսկ Մատթևոս 18․21-22 հատվածում Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, թե որքան խորը պիտի լինի մեր ներումը․ «Այդ ժամանակ Պետրոսը, մոտենալով նրան, ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18․21-22):
Հնարավո՞ր է, որ որևէ մեկը մեզ վիրավորի 490 անգամ: Տեսականորեն հնարավոր է, բայց դա այնքան էլ իրատեսական չէ։ Ես հավատում եմ, որ Տեր Հիսուսը մեզ նաև հարատևորեն ներել է սովորեցնում։ Երբեմն մեզ ցավեցնում է ոչ միայն ստացած վիրավորանքը, այլ ստացած վերքերի մասին հիշողությունը։ Եվ այդ ժամանակ մենք պետք է ներենք ու կրկին ներենք…
Ներելը ընտրության հարց է, ինչպես նաև չներելը։ Այդ որոշումը մենք կայացնում ենք մեզ վիրավորած անձի վերաբերյալ: Երբեմն մենք պետք է ներենք տվյալ մարդուն ամեն անգամ, երբ հիշում ենք մեր հանդեպ նրա արած որևէ սխալի մասին՝ նրա հասցրած վիրավորանքի ու պատճառած ցավի մասին։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ներելը քո ուսերից վերցնում է ատելության ծանրությունն ու դառնության բեռները։ Այդ պատճառով էլ քեզ կոչ եմ անում սովորել ներել և ներել այնքան, որքան անգամ որ մեզ ցավեցնում են մեր հիշողությունները: Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն Տեր Աստծո օգնությամբ նաև անհնարին չէ։
Աղոթում եմ, որ քո ներումը Տեր Հիսուսի ներման խորությունն ունենա և քո կյանքը լինի ազատ ամեն ատելությունից և բոլոր դառնություններից։
Եղի՛ր օրհնված Տեր Հիսուսի զորավոր անունով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/