Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել ՆրանովՕրինակ

Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել Նրանով

ՕՐ 3 5-ից

Տեր Հիսուսը կարող է լցնել քո «դատարկությունը»

Սիրելի՛ բարեկամ, շատ կարևոր է տեղյակ լինել այն ճշմարտությանը, որ մենք կարող ենք ամեն բան հանձնել Տեր Հիսուսի վերահսկողությանը: Մենք հաճախ մտածում ենք Նրան մեր մտահոգություններն ու մեր խնդիրները տալու մասին: Բայց արդյո՞ք երբևէ մտածել ենք Նրան նաև մեր ներսի դատարկությունը հանձնելու մասին։

Երբևէ պատահե՞լ է, որ արթնանաս առավոտյան և պարզապես չուզես…

  • Որևէ բան անել,
  • Որևէ մեկին տեսնել,
  • Եվ անգամ անկողինդ հարդարել ու դուրս գալ ննջարանից․․․

Դա ամենավատ զգացողություններից մեկն է։ Մարդն ասես դատարկված լինի՝ հոգնած ու հիասթափված։

Բայց կա բարի լուր։ Տեր Հիսուսը կարող է վերցնել քո ներսի դատարկությունը և լցնել այն Իր լիությամբ:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քո ներսում դատարկություն ես զգում, ապա կարող ես ինձ հետ միասին աղոթել այս աղոթքով. «Տե՛ր, այսօր առավոտյան ես ինձ դատարկ եմ զգում, կարծես ուժերս սպառված լինեն և մղում չունենամ նոր օրվա մեջ մտնելու համար: Ես ուզում եմ սիրել մարդկանց, բայց կարիք ունեմ, որ դա անեմ Քո միջոցով: Լցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո սիրով, Քո ներկայությամբ, Քո ուրախությամբ և Քո ոգևորությամբ: Շնորհակալ եմ, իմ սքանչելի Տեր Հիսուս… Ես գիտեմ, որ Դու լսում ես իմ աղոթքը և հենց հիմա պատասխանում ես իմ խնդրանքին: Ես հավատում եմ Քո Խոսքին, որ ասում է. «Քո լիությունից մենք բոլորս շնորհի վրա շնորհը ստացանք» (Հովհաննես 1.16) ։ Ես ունեմ քո լիությունը: Ես սիրում եմ Քեզ, և սիրում եմ մարդկանց․․․ անգամ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Աղոթում եմ քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել Նրանով

Գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար: Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/