Ծրագրի մասին

Ինչպե՞ս Պաշտպանել Քո ԸնտանիքըՕրինակ

Ինչպե՞ս Պաշտպանել Քո Ընտանիքը

ՕՐ 4 7-ից


Աստվածաշնչյան 15 խոսք Աստծո հավատարմության վերաբերյալ։

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ 15 աստվածաշնչյան խոսքով կիսվել քեզ հետ, որոնք խոսում են մեր բարի և ողորմած Աստծո հավատարմության մասին։ Տերը հավատարիմ է։ Եվ եթե մենք էլ հավատարիմ գտնվենք Նրա հանդեպ, ապա վայելելու ենք Տեր Աստծո հավատարմության պտուղները թե՛ մեր և թե՛ մեր ընտանիքի անդամների կյանքում։

  1. «Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից» (Բ Թեսաղոնիկեցիս 3.3):
  2. «Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու» (‭‭Ա Կորնթացիս 1.9‬):
  3. «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (‭‭Ա Հովհաննես‬ ‭1.9‬):
  4. «Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում» (‭‭Հայտնություն‬19.11‬):
  5. «Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)» (‭‭Սաղմոս‬ ‭46․1-3‬)։
  6. «Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը» (‭‭Սաղմոս‬ ‭94․14‬)։
  7. «Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։ Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։ Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող» (‭‭Սաղմոս‬ ‭37․23-25‬)։
  8. «Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։ Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր» (‭‭Սաղմոս‬ ‭9․9-10‬)։
  9. «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի» (‭‭Թվոց‬ ‭23․19‬)։
  10. «Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։ Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։ Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը» (Ողբ Երեմիայի‬ ‭3․21-26‬)։
  11. «Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա» ‭‭(Բ Օրինաց ‭32․4‬)։
  12. «Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի» (‭‭Ա Թեսաղոնիկեցիս‬ ‭5․24‬)։
  13. «Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին» (Հեսու‬ ‭21․45‬)։
  14. «Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան» (‭‭Բ Պետրոս‬ ‭3․9‬)։
  15. «Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում» (‭‭Բ Օրինաց‬ ‭7․9‬)։‬‬

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, թող քո օրը լեցուն լինի աստվածաշնչյան այս խոսքերի շուրջ մտորումներով և դրանց հիման վրա կատարված աղոթքներով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս Պաշտպանել Քո Ընտանիքը

Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում ուզում եմ միասին խոսենք մեր ընտանիքների մասին։ Ցավոք սրտի, աշխարհով մեկ ընտանիքներն ավելի ու ավելի շատ են հայտնվում թշնամու թիրախում։ Սակայն մեր ընտանիքների պաշտպանության համա...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում