Ինչպե՞ս Պաշտպանել Քո ԸնտանիքըՕրինակ

Ինչպե՞ս Պաշտպանել Քո Ընտանիքը

ՕՐ 1 7-ից

Ընտանիքիդ հարցում հույսի կարիք ունե՞ս

Սիրելի՛բարեկամ,այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում ուզում եմ միասին խոսենք մեր ընտանիքների մասին։ Ցավոք սրտի, աշխարհով մեկ ընտանիքներն ավելի ու ավելի շատ են հայտնվում թշնամու թիրախում։ Սակայն մեր ընտանիքների պաշտպանության համար Աստված մեզ զորավոր զենքեր է պարգևել…

Իմ հովվական ծառայության ընթացքում և ինձ ուղղված նամակների մեջ շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր կիսվում են ինձ հետ իրենց մտահոգություններով ու անհանգստություններով, երբ տեսնում են իրենց երեխաների ու սիրելիների կյանքը, որոնք հեռացել են Աստծուց։ Սակայն այդ բոլոր մարդկանց և նաև քեզ այսօր քաջալերանքի խոսք ունեմ։

Փիլիպպեցիս 4.6 խոսքում մի հրաշալի խորհուրդ կա գրված։ Այն քաջալերում է հույսդ դնել Տեր Աստծո միջամտության վրա։ Ահա թե ինչ ենք կարդում. «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն»։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ եթե մեր կյանքում չկա մեղք, որը մենք սիրում ենք, թաքցնում կամ արդարացնում, ապա ոչ մի պատնեշ չի կարող լինել մեր և մեր Աստծո միջև (տե՛ս Եսայիա 59.1-2 հատվածը)։ Ամեն անգամ երբ դու Տեր Աստծուն ես դիմում քո աղոթքով, Նա երբե՛ք չի ձախողվում քո աղոթքները լսելու մեջ, և հավատարմորեն պատասխանում է դրանց՝ ըստ Իր ինքնիշխան կամքի և ըստ Իր կատարյալ ժամանակացույցի։ Նա լսում և պատասխանում է՝ անկախ այն փաստից, թե ինչպիսի ծանր ու անհույս թվացող իրավիճակի մեջ ես հայտնվել՝ լինի դա.․․

  • աշխատանքային,
  • առողջական,
  • ընտանեկան,
  • սիրելի մարդու կորստի,
  • կամ քեզ համար շատ սիրելի մեկի փրկության հետ կապված խնդիրների պատճառով։

Հնարավոր է՝ հարցնես. «Արդյոք հույս կա՞ իմ ընտանիքի համար»։ Եվ պատասխանն այսպիսին է. Այո, միանշանա՛կ, հույս կա՛։ Եվ այս հույսն Աստծո՛ մեջ է՝ այն Աստծո, Ով աղոթք լսող Աստված է։ Եվ բանալին ժամանակ առ ժամանակ Աստծուն դիմելը չէ և ոչ էլ օգնության անդադար ու երկար աղաղակներ Աստծուն բարձրացնելը, երբ թվում է` մեր երկար աղոթքներով ու անընդհատ մեր խնդրանքը կրկնելով՝ Աստծուն ասես ստիպելու ենք լսել մեզ։

Բանալին աղոթքը մեր կենսակերպը դարձնելն է։ Նախքան աղոթքի խնդրվածք մատուցելը Աստված արդեն իսկ պետք է քո առօրյա կյանքի անբաժան մասը կազմի։ Մենք դա կարող ենք անել ներգրավելով Նրան այն ամենի մեջ, ինչն անում ենք, ծրագրում կամ ինչի հետ առնչվում ենք մեր կյանքում։ Մենք մեր ամենասովորական կյանքը պետք է ապրենք՝ հավատալով, որ Տեր Աստված տեսնում է մեր արարքներն ու վերաբերմունքը մյուսների հանդեպ, ինչպես նաև լսում է մեր սրտի խոհերն ու տեսնում մեր սրտի շարժառիթները։ Եթե դու քո կյանքն ապրում ես Տեր Աստծո աչքի առջև, ապա երբ քո ընտանիքը փորձությունների է բախվում, ներսումդ վստահություն և հավատք է բարձրանում, որ Նա տեղյակ է, հոգ է տանում և միջամտելու է այդ խնդրին։

Յուրքանչյուր մարդ այս դժվարին ժամանակներում պետք է սովորի աղոթել և հուսալ Աստծուն։ Տերը գիտի քո իրավիճակը և կարող է լավագույն կերպով միջամտել ու կարգավորել այն։ Նրան կարող ես վստահել առօրյա փոքրիկ հոգսերիցդ մինչև մեծ ու անհնարին թվացող խնդիրները, և անգամ կործանարար ողբերգությունների հասցրած վնասները։ Քո աղոթքն ու Նրան ամբողջ սրտով վստահելը ճանապարհ է բացում տիեզերքի Արարչի՝ ամենակարող և ամենագետ Աստծո միջամտության համար։ Եվ քանի որ Աստված քո Հայրն է, Ով լի է սիրով ու կարեկցանքով, ապա պետք է հավատաս նաև, որ Նա ուրախ է և նույնիսկ խանդավառությամբ լեցուն, որպեսզի ցույց տա քեզ Իր զորությունը ոչ միայն քո, այլև ընտանիքիդ անդամների կյանքում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահի՛ր քո Տեր Աստծուն և աղոթքով Նրան հանձնիր քո ընտանիքն առաջնորդելու ղեկը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.am կայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս Պաշտպանել Քո Ընտանիքը

Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում ուզում եմ միասին խոսենք մեր ընտանիքների մասին։ Ցավոք սրտի, աշխարհով մեկ ընտանիքներն ավելի ու ավելի շատ են հայտնվում թշնամու թիրախում։ Սակայն մեր ընտանիքների պաշտպանության համար Աստված մեզ զորավոր զենքեր է պարգևել…

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/