Խոսել Աստծո հետ աղոթքի միջոցովՕրինակ

Talking With God In Prayer

ՕՐ 4 4-ից

ԿԱՐՈՏ ԱՍՏԾՈ ՆԿԱՏՄԱՄԲ

ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Շնորհայակություն Աստծուն, որ նա սիրում է քեզ և ցանկանում է սովորացնել խոսել Իր հետ աղոթքի միջոցով։ Խնդրիր Աստծուն սովորեցնել քեզ աղոթել։

ՍՈՒԶՎԵԼ
Նշումների թղթերով 3 խումբ պատրաստիր և դրանց վրա գրիր հետևյալ խոսքերը/արտահայտությունները՝ պապիկը/տատիկը, ամենամոտ ընկերը, քո հովիվը, մթերային խանութի աշխատողը և հարևանի զարմիկը։ Առաջին խումբը դասավորիր ըստ նրա, թե ում հետ ես ամենաշատը զրուցում, դնելով այդ մարդուն համապատասխանող թուղթն ամենավերևում, իսկ ամենաքիչը՝ ներքևում։ Երկրոդը դասավորիր նույն ձև, վերևում դնելով այն մարդու թուղթը, թե ում ես ուզում, որպեսզի լինի մոտ։ Երրորդը դասավորիր նախորդ երկուսի կողքին, ամենավերևում դնելով այն մարդու թուղթը, ում ամենաշատն ես կարոտում։ Համեմատիր, թե որքանով են ցանկերը համապատասխանում։

ԽՈՐԱՆԱԼ
Աղոթքը դա պարզ խոսակցություն է Աստծո հետ, ով սիրում է քեզ և քո համար ցանկանում է լավագույնը։ Ճիշտ այնպես, ինչպես կարող ես կարոտել մեկին, ում սիրում ես, երբ նա գնում է, քո հոգին կարոտում է Աստծուն, երբ դու Նրա հետ շփվելով ժամանակ չես անցկացնում։ Աստվածաշունչը հաճախակի ասում է, որ Աստծո հետ լինելու այսպիսի ցանկությունը նման և քաղցի կամ ծարավի։ Կարդա Սաղմոս 42. 1-2-ը. «Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ նրա առջև։» Դու կարող ես աղոթքի միջոցով գնալ Աստծո մոտ և գտնել Նրան, ճիշտ այնպես, ինչպես ծարավ եղջերուն ջուր է գտնում հոսանքի մեջ։

ԶՐՈՒՅՑ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
- Ինչի՞ մասին ես մտածում, երբ ծարավ կամ քաղցած ես։
- Ինչպե՞ս է Աստծո հետ լինելը նման սիրելի մարդու հետ լինելուն։ Ինչո՞վ է տարբերվում։
- Ինչպե՞ս կարող ես ասել, որ հոգիդ Աստծո ծարավն ունի։

Սուրբ Գրություն

Օր 3

Այս Ծրագրի Մասին

Talking With God In Prayer

Ընտանեկան կյանքը կարող է զբաղված լինել և ոչ միշտ կարող ենք ժամանակ հատկացնել աղոթքի համար՝ չհիշենք օգնել մեր երեխաներին սովորություն ստեղծել, որպեսզի Աստծուն ներառեն իրենց կյանքում։ Այս ծրագրով, քո ընտանիքը կտեսնի, թե Աստված ինչքան շատ է ուզում լսել մեզ և ինչպես է աղոթքն ամրացնում մեր հարաբերությունը Նրա հետ։ Ամեն օրը ներառում է աղոթք հիշեցում, կարճ Սուրբգրյան ընթերցանություն և բացատրություն, գործնական պարապպունք և հարցերի քննարկում:

More

Շնորհակալություն ենք հայտնում «Focus on the Family» նախաձեռնությանն այս ծրագիրը կազմելու համար։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեցեք www.FocusontheFamily.com