Խոսել Աստծո հետ աղոթքի միջոցովՕրինակ

Talking With God In Prayer

ՕՐ 3 4-ից

ՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԱԼ

ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Լռությամբ ընդունիր այն բաները, որ արել ես և որոնք վնասակար են մյուսների համար։ Աստծուց ներում խնդրիր։ Այնուհետև շնորհակալություն հայտնիր Նրան ներելու համար։

ՍՈՒԶՎԵԼ
Քո հաջորդ ընտանեկան ընթրիքին, բոլորը թող ականջակալներ կրեն, բայց դու խոսիր սովորականի պես, առանց օգնելու մեկը մյուսին լսել այն, ինչ ասում ես։ Նաև կրեք դրանք երբ ընտանիքով մաքրում եք սեղանը։

ԽՈՐԱՆԱԼ
Երբ չես գալիս Աստծու մետ ներում ստանալու համար, դա նույնն է, որ հրաժարվես Նրան լսելուց։ Աստծուն չլսելով, դու քեզ առանձնացնում ես Իրենից, ճիշտ այնպես, երբ դու ցավոք սրտի չէիր կարող լսել ընտանիքիդ անդամներին։ Կարդա Սաղմոս 32. 5-ը. «Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։» Երբ ներում ես խնդրում, Աստված ներում է քեզ։ Դա նման է նրան, որ հանես ականջակալներդ և կրկին կարող ես պարզորեն լսել Նրան։

ԶՐՈՒՅՑ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
- Երբևե սխալներդ գաղտնի պահե՞լ ես։ Եթե այո, ինչպե՞ս ես քեզ զգում գաղտնիքներ պահելով։
- Ի՞նչն է քեզ պահում Աստծո մոտ գնալուց և մեղքդ խոստովանելուց։
- Ինչպե՞ս ես քեզ զգում, երբ ինչ-որ մեկը ներում է քեզ քո սխալի համար։

Սուրբ Գրություն

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Talking With God In Prayer

Ընտանեկան կյանքը կարող է զբաղված լինել և ոչ միշտ կարող ենք ժամանակ հատկացնել աղոթքի համար՝ չհիշենք օգնել մեր երեխաներին սովորություն ստեղծել, որպեսզի Աստծուն ներառեն իրենց կյանքում։ Այս ծրագրով, քո ընտանիքը կտեսնի, թե Աստված ինչքան շատ է ուզում լսել մեզ և ինչպես է աղոթքն ամրացնում մեր հարաբերությունը Նրա հետ։ Ամեն օրը ներառում է աղոթք հիշեցում, կարճ Սուրբգրյան ընթերցանություն և բացատրություն, գործնական պարապպունք և հարցերի քննարկում:

More

Շնորհակալություն ենք հայտնում «Focus on the Family» նախաձեռնությանն այս ծրագիրը կազմելու համար։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեցեք www.FocusontheFamily.com