Խոսել Աստծո հետ աղոթքի միջոցովՕրինակ

Talking With God In Prayer

ՕՐ 1 4-ից

ԱՍՏՎԱԾ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ

ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Շնորհայակություն Աստծուն այն բոլոր միջոցների համար, որոնցով նա սիրում և հոգ է տանում քո համար։ Խնդրիր Նրան, որ ցույց տա, թե ինչքան շատ է ուզում, որ դու ամեն օր խոսես Նրա հետ։

ՍՈՒԶՎԵԼ
Խոհանոցի լվացարանի մոտ մի գծով մի քանի փոքր ապակե բաժակներ դիր։ Հերթով լցրա բաժակները։ Դու կարող ես քո տան բոլոր տարաները լցնել ջրով, բայց ծորակից ջուրը կշարունակի հոսել։ Նման ձևով Աստծո լեցունությունը քո համար երբեք չի ավարտվի։

ԽՈՐԱՆԱԼ
Աստված հասանելի է քեզ ցանկացած պահի։ Ճիշտ այնպես, ինչպես դու կարող ես լցնել ևս մեկ բաժակ ջրով, պարզապես պտտելով ծորակը, նման ձևով կարող ես զգալ Աստծո ներկայությունը Նրան մոտենալով և աղոթելով։ Կարդա Եսայա 30. 18-ը. «Դրա համար Տերը սպասում է, որ ձեզ իր հաճությունը ցույց տա, և վեր է կենալու, որ ձեզ գթա. որովհետև Տերն իրավունքի Աստված է. երանելի են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան։» Աստված ուզում է, որ դու մոտ լինես Իրեն, որպեսզի լցվես Նրա սիրով և խաղաղությամբ, որովհետև Նա ցանկանում է լավագույնը քո համար։ Չնայած Աստված աշխատում է քո համար, Նա ուզում է, որ դու իրեն պատասխանես՝ ցույց տալով ցանկություն կիսել կյանքդ Իր հետ։ Տարբերակներից մեկը ամեն օր Իր հետ խոսելն է։

ԶՐՈՒՅՑ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
- Ո՞վ է լավագույն մարդը, ում հետ սիրում ես խոսել և ի՞նչն է այդ մարդուն դարձնում լավագույնը քո համար։
- Ասա այն ժամանակվա մասին, երբ իրոք ցանկություն ես ունենում խոսել այդ մարդու հետ։ Ինչու՞ ես այդպիսի կարիք ունենում։
- Ինչո՞ւ կարող է Աստված փափագել ողորմած լինել քո հանդեպ:

Սուրբ Գրություն

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Talking With God In Prayer

Ընտանեկան կյանքը կարող է զբաղված լինել և ոչ միշտ կարող ենք ժամանակ հատկացնել աղոթքի համար՝ չհիշենք օգնել մեր երեխաներին սովորություն ստեղծել, որպեսզի Աստծուն ներառեն իրենց կյանքում։ Այս ծրագրով, քո ընտանիքը կտեսնի, թե Աստված ինչքան շատ է ուզում լսել մեզ և ինչպես է աղոթքն ամրացնում մեր հարաբերությունը Նրա հետ։ Ամեն օրը ներառում է աղոթք հիշեցում, կարճ Սուրբգրյան ընթերցանություն և բացատրություն, գործնական պարապպունք և հարցերի քննարկում:

More

Շնորհակալություն ենք հայտնում «Focus on the Family» նախաձեռնությանն այս ծրագիրը կազմելու համար։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեցեք www.FocusontheFamily.com