խոստումներ քո ամենօրյա կյանքի համարՕրինակ
Մեկնարկի՛րերազանքներդ
«Առանցմարգարեության (անգլերենում՝տեսիլքի) ժողովուրդըկվայրենանա»:—Առակաց 29.18
Ի՞նչ երազանք է Աստված դրել քո սրտում:
Ես չեմ հարցնում. «Դու ունե՞ս երազանք», ես արդեն գիտեմ, որ այն կա, որովհետև Աստված բոլորիս երազանքներ է տալիս:
Ես տեսել եմ, թե ինչեր են անում մարդիկ իրենց երազանքների հետ: Ոմանք ուրիշների քննադատությունից պաշտպանվելու համար դրանք խորը թաղում են իրենց սրտում: Որոշները տեսադաշտից հանում են իրենց երազանքները, որպեսզի հարկ չլինի այլևս մտածել դրանց մասին: Իսկ ուրիշներն էլ ի վերջո հրաժարվում են իրենց երազանքներից, որովհետև դրանք չափից շատ ցավ են պատճառում իրենց:
Եթե քո երազանքը մեկնարկի կարիք ունի, երկու բան կա, որ ուզում եմ քեզ հիշեցնել: Առաջին՝ դու պետք է ունենաս հստակ տեսիլք: Եվ երկրորդ՝ դու պիտի քո տեսիլքը ամեն ժամանակ պահես քո առջև:
Սակայն տեսիլք ունենալը դեռևս չի նշանակում, որ այն իսկույն կհայտնվի: Աստված հետաքրքրված է տեսիլքի ընթացքով նույնքան, որքան վերջնական արդյունքով:
Պողոս առաքյալը Փիլիպեցիների 4.11-13-ում ասում է, որ ինքը սովորել է գոհանալ և բավարարվել ցանկացած իրավիճակում: Այլ խոսքով՝ նա երբեք իրեն թույլ չէր տալիս անհանգստանալ, թե որտեղ է տվյալ պահին…նա միշտ անհամբեր սպասում էր, թե որտեղ կարող էր լինել:
Դա նշանակում է, որ դու էլ, Պողոսի նման, պետք է գտնես հավասարակշռություն գոհունակության և հավակնության միջև: Ահա բանալին. սովորի՛ր վայելել այն ճանապարհը, որով քայլում ես դեպի նպատակակետը:
Երբ ունես երազանք կամ տեսիլք, պետք է այն քո առջև պահես: Եթե կօգնի, գրի՛ առ այն: Եվ հիշի՛ր, Աստված կօգնի քեզ ամեն օր քայլ առ քայլ ապրելու այն երազանքը, որ Նա տվել է քեզ:
Աղոթքի սկիզբ
Հիսո՛ւս, թեև կյանքը փորձում է ստիպել ինձ հանձնվել, ես հավատում եմ, որ Դու ունես մեծ ծրագիր իմ կյանքի համար: Ես ընտրում եմ հանգամանքների փոխարեն վստահել Քեզ, որպեսզի օգնես ինձ իրականացնելու այն երազանքը, որ Դու տվել ես ինձ:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Սկսի՛ր օրդ Ջոյս Մայերի՝ Աստվածաշնչի գործնական ուսուցման ձեռնարկով: Ամենօրյա այս ուղերձները կլցնեն քեզ հույսով, կօգնեն թարմացնելու միտքդ, և դու կբացահայտես, որ կարող ես ամեն օր ապրել նպատակով և խանդավառությամբ:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Joyce Meyer Ministries-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://tv.joycemeyer.org/armenian/